Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Հնարավոր է նոր Ազգային ժողովում հանձնաժողովները փոխեն իրենց ուղղությունները, կամ վերախմբավորվեն

Արդեն հայտնի է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները վերցնելու են պատգամավորական մանդատները, իսկ նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին: Ամենաինտրիգային հարցը նոր խորհրդարանում լինելու է այն, թե է լինելու ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը և որ հանձնաժողովներն են բաժին հասնելու ընդդիմությանը: Արդյոք իշխանության համար կա՞ն ռիսկեր հանձնաժողովների բաշխման հարցում:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր կա 11 հանձնաժողով, որոնց նախագահների պաշտոնները իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների միջև բաշխվում է Դոնթի բանաձևով: Ըստ այդմ, 71 մանդատ ստացած ՔՊ-ն սկզբում ընտրում է 2 հանձնաժողով, ապա 1 հանձնաժողով ընտրելու իրավունք է ստանում «Հայաստան» դաշինքը, ապա ևս 2 հանձնաժողով՝ իշխանությունը, մեկը՝ «Հայաստան»-ը, մինչև կբաշխվեն ԱԺ 11 հանձնաժողովները։ Այսինքն՝ 11-ից 3-ը բաժին կհասնի «Հայաստանին», «Պատիվ ունեմ»-ը հանձնաժողովի նախագահի պաշտոն չի ստանա։

Հատկանշական է, որ իշխանական խմբակցությունը նախապատվությունը տալիս է առանցքային հանձնաժողովներին՝ պետաիրավական, պաշտպանության և անվտանգության, ֆինանսաբյուջետային, արտաքին հարաբերությունների: Սակայն երկու հանձնաժողով ընտրելուց հետո հանձնաժողովն ընտրելու իրավունքը «Հայաստան» դաշինքինն է:

Այս խնդրի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի հետ, ով նշեց. «Իրականում հանձնաժողովները ձևավորվում են Ազգային ժողովի նիստի ժամանակ, քննարկվում էին տարբերակներ, որ փոփոխվեն հանձնաժողովները, այսինքն հնարավոր է չկրկնվեն այն հանձնաժողովները, որոնք հիմա կան: Հնարավոր է հանձնաժողովները փոխեն իրենց ուղղությունները, կամ վերախմբավորվեն, որովհետև որոշ հանձնաժողովներ շատ ծանրաբեռնված են, մյուսները ոչ այնքան: Նաև որոշ դեպքերում հանձնաժողովները գործադիրի հետ այնքան էլ չեն համապատասխանում, ինչը բարդացնում է աշխատանքը»:

Վարդինե Գրիգորյանի խոսքով, Սահմանադրությամբ նախատեսված է, որ ԱԺ-ն կարող է ունենալ մինչև 12 հանձնաժողով. «Այսինքն այս պահին մենք չենք կարող ելնել նրանից, թե հիմա ԱԺ-ում քանի հանձնաժողով կա և ինչ ուղղություններ ունեն դրանք: Դրա համար ենթադրել, թե որ հանձնաժողովների ղեկավարները կլինեն ընդդիմությունից, որինը՝ իշխանությունից, չենք կարող ասել: Բնականաբար, իշխող ուժը կունենա հանձնաժողովների մեծամասնությունը, բայց նաև ընդդիմությունը կկարողանա որոշ հանձնաժողովների նախագահների պաշտոններ ունենալ: Ընդդիմությունը նաև կունենա նաև ԱԺ փոխխոսնակի մեկ պաշտոն»:

ՀԿ ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ շատ հավանական է, որ նոր խորհրդարանում հանձնաժողովների թիվը կլինի այնքան, որքան նախատեսվում է Սահմանադրությամբ, այսինքն 12: «Օրինակ, քաղհասարակությունը բարձրացնում է հարցը, որ Էթիկայի հանձնաժողովը լինի մշտական գործող, սակայն դրա համար պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն ԱԺ Կանոնակարգ օրենքում: Մեզ համար կարևոր է, որ լինի էթիկայի հանձնաժողով, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ չի լինի նույն իրավիճակը, որը ունենք 2018-ից հետո, երբ փաստացի ոչ մի դեպքով չձևավորվեց էթիկայի հանձնաժողով:

Ստացվում է, որ էթիկայի հանձնաժողով կարող է ձևավորել միայն իշխող ուժը՝ քանակի առումով, բայց իշխող ուժը խուսափում է հանձնաժողով ձևավորել, երբ դա վերաբերում է իր պատգամավորներին և հանգիստ կարող է ձևավորել, երբ խոսքն ընդդիմության մասին է»:

Անդրադառնալով նրան, որ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ռադիկալ ընդդիմություն են լինելու ԱԺ-ում, արդյոք դա լարվածություն չի առաջացնի՞ խորհրդարանի աշխատանքում, Վարդինե Գրիգորյանն ասաց. «Ես ԱԺ-ում ոչ ռադիկալ ընդդիմություն չեմ տեսել՝ անկախ նրանից հայտարարել ե, թե ոչ: Նույն ԲՀԿ-ն ժամանակին հրաժարվում էր ընդդիմություն կոչվելուց, բայց բավականին ռադիկալ էր ԱԺ-ում: Ես չգիտեմ, թե նորերի ռադիկալիզմն ինչով է արտահայտվելու, բայց ես չեմ հիշում, որ եղել է մի ժամանակ, երբ շատ հանգիստ են եղել հարաբերությունները իշխանության և ընդդիմության միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում