Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Ֆրանսիայի և ԱՄՆ նոր առաջարկը Կովկասում

Ռուսական փորձագիտական «ծանր հրետանիները» արդեն մի քանի օր է տագնապ են հնչեցնում Կովկաս Վաշինգտոնի և Փարիզի «բլից-կրիգի» մասին, որի նպատակն է լինելու ռեգիոնում Ռուսաստանի դիրքի սահմանափակումն ու չեզոքացումը: Դեռևս մի քանի ամիս առաջ տարբեր առիթներով արտահայտեցի դիտարկումս, որ Ֆրանսիան հարավկովկասյան ռեգիոնում ներկայացնում է սկզբունքորեն նոր դերակատարման հայտ, որի «հենակետը» լինելու է Հայաստանը, ինչն արտահայտվում էր արդեն իսկ Արցախի դեմ պատերազմի օրերից, և առավել ևս հետպատերազմյան շրջանում բավականին կոնկրետ և առարկայական հայամետ դիրքորոշումների դրսևորմամբ, ընդհուպ խորհրդարանական երկու պալատների մակարդակով Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևերի ընդունմամբ, այն էլ 1994 թվականի սահմաններով: Միևնույն ժամանակ, արտահայտում էի տեսակետ, որ Ֆրանսիան այդ նոր դերի հայտը ներկայացնում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ փոխհամաձայնեցված տրամաբանությամբ, քանի որ առանց ամերիկյան գործուն ներգրավվածության կամ աջակցության, Փարիզն օբյեկտիվորեն ի զորու չէ Կովկասում ճեղքել պատերազմով հաստատված ռուս-թուրքական պատը, անկախ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերության հարաբերականության և բազմաշերտ հակասականության հանգամանքից: Օրերս Վաշինգտոնում արցախյան թեման քննարկեցին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանը: Վաշինգտոնն ու Փարիզը ակնհայտորեն մշակում են առաջարկներ, որոնք առաջին հերթին ներկայացվելու են Ռուսաստանին: Նրանք մի կողմից ցույց են տալիս իրենց ռազմավարական հաստատակամությունը, այդ թվում Եվրամիության՝ Հայաստանին և Վրաստանին հատկացվելիք համախառն արժեքով մոտ ութ միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի տեսքով, մյուս կողմից հայտնում են այդ օրակարգի շուրջ Ռուսաստանի հետ փոխհամաձայնության գալու պատրաստակամություն, եթե Մոսկվան պատրաստ է Կովկասի գլխավոր գործընկեր դիտարկել ոչ թե Թուրքիային, այլ Վաշինգտոնն ու Փարիզը: Ամբողջ հարցն այստեղ այն է, որ Ռուսաստանը այդպիսով կանգնած է ոչ թե ռացիոնալ երկու տարբերակի ընտրության, այլ ռացիոնալության և բարդույթների մրջև ընտրության առաջ:

Ռացիոնալությունը Մոսկվայից պահանջում է հրաժարվել մեծապետական բարդույթներից, այդ թվում և առավել ևս Կովկասի առնչությամբ, և դիտարկել ռեգիոնում Վաշինգտոնի և Փարիզի հետ համատեղ նոր դերի հնարավորությունն ու հեռանկարը, փոխզիջման գնալով իրենց, ոչ թե Աննկարայի հետ: Մյուս տարբերակն այն է, որ Մոսկվան «հպարտ մեծապետականության» դիրքից կմերժի Կովկասում իր դերը Վաշինգտոնի և Փարիզի հետ պայմանավորվածությամբ վերափոխելու հնարավորությունը և կընտրի Թուրքիային ու նրա սատելիտ Ադրբեջանին զիջելու տարբերակը, այդպիսով առաջնորդվելով ոչ թե ռացիոնալությամբ, այլ բարդույթով:

Ակնառու է, որ ներկայումս կա թուրք-ադրբեջանական մի հսկա շրջանակ, այդ թվում Ռուսաստանում լոբբիստական կարողությամբ, որը սկսել է ահռելի ռեսուրս և ջանք գործադրել Կրեմլում այդ առնչությամբ քաղաքական որոշումները «բարդույթների» վրա պահելու համար: Թուրքիան ու Ադրբեջանը քաղում են այդ իրավիճակի պտուղները և շարունակելու են դա, քանի դեռ Մոսկվայում ընտրությունը ռացիոնալի օգտին չէ: Տվյալ պարագայում թիրախում Վաշինգտոնի և Փարիզի նոր առաջարկներ են, որոնք դեռևս հանրայնացված չեն, պայմանավորված գուցե Ռուսաստանի հետ քննարկումներով, բայց ըստ ամենայնի բավականին «ընթեռնելի» են Բաքվում, Անկարայում, և Մոսկվայի վերնախավի նրանց տարատեսակ տնտեսա-քաղաքական հենարաններում, և ինչն արտահայտվում է Կովկասում Արևմուտքի ներկայության հնարավորության դեմ մեկնարկած լայնածավալ արշավով, այդ թվում նաև հայաստանյան տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում