Հոլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին կստանձնի Լուի վան Գալը:
Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Վան Գալը և Նիդերլանդների ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան եզրափակում են բանակցությունները, պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարվա համար:
Լուի վան Գալը Նիդրելանդների ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2000-2001, 2012-14 թվականներին: