Friday, 30 09 2022
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Հոկտեմբերի 2-ին Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Մարտի 1-ի գործով դատախազն ազատվեց աշխատանքից․ «Ժողովուրդ»
20 զինծառայողի ծնող ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ․ «Ժողովուրդ»
Արտահանողները արտաքին շուկաներ կորցնելու վտանգի առաջ են
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի
ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության գլխամասային գրասենյակում
Հնդկական զենքը ո՞ր տարածքով կարող է հասնել Հայաստան. Վրաստա՞ն, թե Իրան
Հրդեհ՝ Ծաղկաշեն գյուղում
Ինչու Հայաստանում վառելիքը չի էժանանում, բայց հարևան Վրաստանում շարունակում է նվազել
Պուտինը պահանջել է ուղղել մասնակի զորահավաքի ժամանակ առաջացած սխալները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Հայաստանի նոր պատվիրակություն ԱՄՆ-ում. կարևոր հարթակ և խնդիրներ
Սաակաշվիլիի կուսակցությունը պահանջում է Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանել «օկուպացիոն հարկ»
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ չորս բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովայի մեկնաբանությունը
Չարժե իրական պայմանավորվածությունները փոխարինել երևակայական բանով. Զախարովան՝ միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկի մասին
«Անթույլատրելի է Հունաստանի զինումը ԱՄՆ-ի կողմից». Էրդողան
Լեհաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին
Պուտինը Մոսկվայում կընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ղեկավարներին. Պեսկով
23:30
Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ և Ուկրաինայի բանակցությունների հարցում
«Ագրեսորն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական գործողությունները»․ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Սևանա լճի նման մեր մակարդակն էլ է իջել. ջրիմուռը պետք է վերանա
23:00
Կանադայում 400 զինվորական հեռացվել է աշխատանքից պատվաստումից հրաժարվելու համար
Պետականության կայացմանը շատ մոտ ենք
Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում Սոթքի հանքը չի աշխատել, հիմա գործում է իր հզորության 40 տոկոսով
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Լևոն Յոլյանը պարտվել է դատարանում

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հակոբ Ջհանգիրյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Այս մասին տեղեկանում ենք    DataLex դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ դատական գործի նյութերի, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հակոբ Ջհանգիրյանը մամուլում «հայտնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից կայացված որոշումը, որով բավարարվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանի բողոքը: Ըստ փաստաբանի՝ իրենք դիմել էին հետաքննության մարմնին` նշելով, որ Մամիկոնյանը շուրջ տասնմեկ տարի է զբաղեցնում է ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետի պաշտոնը, սակայն ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի նախաձեռնությամբ վարչությունն անօրինական կերպով լուծարվել է, ինչը բողոքարկվել է դատարան: Յոլյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գույքագրում է կատարել Մամիկոնյանի աշխատասենյակում և քանի որ Մամիկոնյանն իր աշխատասենյակում ունեցել է անձնական նամակագրություն, գույք և այլ արժեքավոր իրեր, ուստի Յոլյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հանցակազմի հատկանիշներ: Նշենք, որ Լևոն Յոլյանի գործողություններում կարող են առկա լինել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ և 322-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ:

ՀՀ ոստիկանությունում կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, սակայն դատավոր Վ. Միսակյանի կողմից 22.04.2020թ. այդ որոշումը վերացվել է: Այժմ, փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի նկատմամբ:    Հակոբ Ջհանգիրյանի այս հայտարարությունը Լևոն Յոլյանը դիտարկել է իբրև զրպարտություն և դատի է տվել վերջինիս:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, հունիսի 30-ի վճռում նշում է, որ «Նյութերի նախապատրաստման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ 1-ին մասի 2-րդ կետի հիմքով 2019 թվականի հոկտեմբերի 19-ին կայացրել է «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը: Հիշյալ որոշման դեմ Արամ Մամիկոնյանի ներկայացուցիչ, փաստաբան  Ջհանգիրյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որը քննարկման նպատակով 2019 թվսկանի նոյեմբերի 15-ին ստացվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարախազի՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է: Վարույթն իրականացնող մարմնի և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Քեյթուն վարչական շրջանների դատախազի որոշումները Արամ Մամիկոնյանի ներկայացուցիչ Հակոբ Ջհանգիրյանի կողմից բողոքարկվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատալան, որի՝ 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարվել է, իսկ վարույթն իրականացնող մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը վերացվել: Երևան քաղաքի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 22-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի՝ 2020 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի ընդունումը ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ մերժվել է:

ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ղազինյանի 2020 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 14202820 քրեական գործը:
2020 թվականի դեկտեմբերի 01-ին հիշյալ քրեական գործն ստացվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և նույն օրն ընդունվել է վարույթ: Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով Արամ Սուրենի Մամիկոնյանին անմիջականորեն պատճառվել է բարոյական վնաս, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի պահանջներով, որոշել է՝ սույն քրեական գործով Արամ Սուրենի Մամիկոնյանին ճանաչել որպես տուժող:

Վերը նշված փաստերի հաշվառմամբ դատարանը, Ջհանգիրյանի կողմից կատարված արտահայտությունները մեկնաբանելով ամբողջական համատեքստում, գտել է, որ վերջինիս ընդամենը փաստացի տվյալներ է հայտնել քրեական դատավարության կարգով քննվող գործի հանգամանքների վերաբերյալ և որպես Արամ Մամիկոնյանի ներկայացուցիչ փաստաբան կատարել է գնահատողական դատաղություններ առ այն, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2020թ. որոշման պայմաններում պետք է քրեական գործ հարուցվի, ընդ որում գործով հետազոտված ապացույցների հիման վրա հաստատվել է նաև այն փաստը, որ ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Բ.Ղազինյանի 30.11.2020թ. որոշմամբ վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և փաստի առթիվ ՀՀ քրեկան օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 14202820 քրեական գործը, իսկ Արամ Մամիկոնյանը ճանաչվել է տուժող:

Նշված հիմքերով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժել է Լևոն Յոլյանի հայցն ու նրանից հօգուտ Հակոբ Ջհանգիրյանի 250.000 ՀՀ դրամ գումար է բռնագանձել` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է Լևոն Յոլյանին առնչվող քրեական և կոռուպցիոն զանազան պատմություններին, իսկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, սակայն Լևոն Յոլյանն անհասկանալիորեն շարունակում է պաշտոնավարել որպես Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում