Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պուտինը կորսա՞ եվրաատլանտյան փրկօղակը Կովկասում

Մոսկվայում ընդունելով Բաքվի ղեկավար Ալիևին ՌԴ նախագահ Պուտինը խոսել է Կովկասում հետպատերազմական կայունության համար անհրաժեշտ փոխզիջումների մասին, դրա համար շնորհակալություն հայտնելով Ալիևին: Եթե վերանանք դիվանագիտական արարողակարգից և դիվանագիտական լեզվից, ապա հարց է առաջանում, թե Պուտինն Ալիևին ի՞նչ փոխզիջումների համար է հայտնում շնորհակալություն: Շնորհակալություն է հայտնում, որ Ալիևը կանգ է առել նոյեմբերի 9-ին և համաձայնել Արցախում ռուս խաղաղապահների ներկայությա՞նը: Ինչի՞ համար է այդ շնորհակալությունը, ո՞րն է Ալիևի փոխզիջումը, այն դեպքում, երբ Բաքվի ղեկավարը գործնականում չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթ, թե մարդասիրական հարցերի առնչությամբ՝ ներառյալ ռազմագերիների վերադարձի հարցը, թե տնտեսական ու քաղաքական, այդ թվում ճանապարհների ապաշրջափակումը:

Ավելին, Ալիևը ոչ միայն չի փոխզիջում ոչինչ, այլ դնում է նույնիսկ հավելյալ պահանջներ, օրինակ «Զանգեզորի միջանցք» կոչված հարցը: Հետևաբար, դարձյալ, ո՞րն է նրա փոխզիջումը, որի համար շնորհակալություն է հայտնում Պուտինը: Մյուս կողմից, գուցե այդ շնորհակալությունը հենց դիվանագիտական արարողակարգի մասն է, իսկ խորքում ռուս-ադրբեջանական հարաբերությունը ներկայումս բավականին նյարդային է, որն ունի մի շարք պատճառներ:

Մոսկվա մեկնելուց առաջ Ալիևը հայտարարեց, որ կոմունիկացիաների բացումը կարող է տեղի ունենալ միայն միաժամանակ, այսինքն բոլորը միանգամից: Հասկանալի է, որ նա նկատի ունի հենց «միջանցքի» հարցը: Սա նշանակում է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այլ է և Մոսկվա մեկնելուց առաջ Ալիևը «բոլորը միանգամից» պայմանն առաջ է քաշում ժամանակ շահելու համար, որովհետև հարավային ուղղությամբ հաղորդակցությունը հնարավոր է վերականգնել միայն տարիների ընթացքում, պետք է կառուցվեն նոր ճանապարհներ ու երկաթուղի, եթե անգամ օրակարգում փակվում է Բաքվի առաջ բերած «միջանցքի» հարց և մնում է պարզապես հաղորդակցության հանգամանքը: Արդյո՞ք Մոսկվայում Ալիևը Պուտինի հետ հանդիպմանը գնացել է որոշակի զիջման, թե՞ ՌԴ նախագահը այսպես ասած ավանսով հայտնում էր իր ակնկալիքը բանակցությունից: Այդ դեպքում, արդարացվե՞լ է ակնկալիքը: Երասխում իրավիճակի լարումը վկայում էր, որ Ալիևը համենայն դեպս մտադիր չէր Մոսկվայում գնալ որևէ զիջման, ըստ այդմ խիստ անարժանահավատ է թվում այդպիսի վարկած դիտարկելը, թե Ռուսաստանին հաջողվել է նրանից կորզել որևէ բան: Իհարկե սա պարզ կլինի ժամանակի ընթացքում, եթե Ադրբեջանը դադարեցնի սահմանային լարման սադրանքները և ձեռնամուխ լինի հաղորդակցության վերականգնման գործնական քննարկումների, միաժամանակ քննարկումներ սկսելով նաև սահմանային հարցերի շուրջ, առանց խաղաղության ամբողջական պայմանագրի վերաբերյալ պնդումների: Մոսկվայում Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը բավականին մշուշոտ է, բայց համենայն դեպս համատեքստի առումով առանցքայինը թերևս այն է, որ ռեգիոնում իր դերն աշխուժացնելու ավելի ու ավելի գործնական հայտ է ներկայացնում Եվրաատլանտյան բևեռը՝ ԱՄՆ-Ֆրանսիա-Եվրամիություն: Ադրբեջանի համար սա բավականին լուրջ մարտահրավեր է:

Նույնը թերևս Ռուսաստանի համար, կամ ավելի շուտ այն Ռուսաստանի, որն իր ռազմավարությունը կառուցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրի վրա: Բայց, այդ առևտուրը ՌԴ համար ավելի ու ավելի բարդանում է ու ծանրանում, շրջանակը դառնում բավականին սահմանափակ: Այդ պարագայում, Եվրաատլանտյան բևեռի աշխուժությունը Ռուսաստանի համար կարող է լինել ոչ թե մարտահրավեր, այլ նույնիսկ փրկօղակ: Ադրբեջանն ու Թուրքիան պատկերացնում են դա, ինչի վկայությունն է այն, որ Նախիջևանի ուղղությամբ լարվածություն հրահրելուն զատ, բավականին սադրիչ հայտարարություն է արվում նաև հենց եվրաատլանտյան ուղղությամբ, խոսելով Հյուսիսային Կիպրոսի ադրբեջանական ճանաչման հնարավորության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում