Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Վրաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով անցել է «կարմիր գոտի»

Յուրաքանչյուր 100 000 մարդուն ընկնող COVID-19 վարակի դեպքերի հաշվով Վրաստանը «նարնջագույնից» անցել է «կարմիր գոտի»: Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

«Մեր երկրում համաճարակաբանական իրավիճակը ծայրաստիճան տագնապալի է, ուստի անհրաժեշտ կլինի որոշակի միջոցներ ձեռնարկել: Այսօր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում մենք քննարկեցինք որոշ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Առայժմ մենք խորհուրդ ենք տալիս պարտադիր կրել դիմակներ բաց տարածքում մարդաշատ վայրերում»,- ասել է Գամկրելիձեն ճեպազրույցի ընթացքում:

Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը չի կարող վերադառնալ սահմանափակումների: Նա բնակչությանը կոչ է արել պատվաստվել:

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2616 նոր դեպք, 26 մարդ մահացել է: Հաղորդվում է նաև, որ Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է նորածին երեխա, որը վարակված է եղել COVID-19-ի «հնդկական» շտամով: Ինչպես լրագրողներին հայտնել է կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին, հուլիսի 1-ին երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Աբխազիայից, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հուլիսի 16-ին Թբիլիսիի կլինիկայում կորոնավիրուսային վարակից մեկ այլ մանկիկ է մահացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում