Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Ռուսաստանի լռությունը ցույց է տալիս, որ Մոսկվան ևս շահագրգռված չէ մեր անվտանգությունն ապահովելու առումով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

Երասխի ուղղությամբ սահմանին լարվածությունն աճել է, Ադրբեջանը դիմում է սադրանքների, ու հերթական անգամ ՀԱՊԿ-ը քար լռություն է պահպանում: Ձեր կարծիքով հայ-ադրբեջանական այս լարված իրավիճակն ում է ձեռնտու, և ի՞նչ խնդիր է սրանով լուծում Ադրբեջանը:

Երևի թե արդեն որևէ մեկի համար զարմանալի չէ ՀԱՊԿ-ի թե լռությունը, թե անգործությունը: Այդ ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ կառույցը նախ Հայաստանի պետական շահերի պաշտպանության և անվտանգության հետ որևէ առնչություն չունի և անգործունակ է: Միաժամանակ ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ից  զատ նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Երասխում սահմանային լարվածության ու փոխհրաձգության հետ կապված նույնպես լուռ է, թեև հարցը վերաբերում է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններին ու ռազմական գործողությունների իրականացմանը, իսկ Ռուսաստանն, ըստ էության, մեր անվտանգության երաշխավորը պետք է լիներ: Ի դեպ, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի նախագահն ասել էր Արցախի պարագայում, որ եթե Հայաստանի սահմանների նկատմամբ նման բան լիներ, իրենք կարձագանքեին: Սա էլ է ցույց տալիս, որ Ռուսաստանը ևս շահագրգռված չէ մեր անվտանգությունն ապահովելու առումով: Այս ամենի ֆոնին նաև այսօր Մոսկվայում Պուտին-Ալիև հանդիպումն  է կայանալու: Սրանք իրար հաջորդող քայլեր են, որոնք միանշանակորեն տրամաբանորեն փոխկապակցված են, և այդ լռությունը կարելի է նաև լուռ համաձայնություն է այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմաններին: Փաստորեն, այս ամենն ուղղված է Հայաստանին ճնշելուն և նոր զիջումներ կամ նոր փաստաթղթեր պարտադրելուն, որ ստորագրվեն: Իհարկե, առաջին շահառուն Ադրբեջանն է, բայց կան նաև ածանցյալ շահառուներ, որոնց ձեռնտու չէ ուժեղ Հայաստանը, ձեռնտու է աշխարհից մեկուսացած Հայաստան, որ չի հետաքրքրի որևէ մեկին և բնականաբար, Հայաստանի առջև այդ դեպքում կկանգնի լիարժեքորեն, ամբողջությամբ սուվերենության կորստի հարցը, և Ռուսաստանը դրանից շատ օգուտներ կարող է քաղել:

Ինչու է հենց Երասխում Ադրբեջանը լարվածություն հրահրում:

Եթե մենք ուշադիր ենք նայում սահմանին և այդ հատվածին, ապա ենթադրյալ այդ կոմունիկացիաների ապաշրջափակումը Երասխով է անցնում, այսինքն երկաթգիծը Երասխով է գնում դեպի Նախիջևան: Երկրորդ, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման հեռանկարի մեջ այյդ հատվածը նույնպես ռազմավարական նշանակություն ունի: Երրորդ, այս ամենը տեղի ունեցավ, երբ ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի աջակցություն հատկացնելու մասին, որում նաև ներառվում  Հյուսիս-Հարավի ռազմավարական նշանակության նախագծում որոշակի մասնակցությունը: Այնպես որ այս կրակահերթերը, այս սադրանքներն ուղղված են Հայաստանի հնարավորությունները չեզոքացնելուն, ՀՀ արտաքին քաղաքականության ճկունության օրակարգը սպառելուն, որովհետև մենք տեսնում ենք Արևմուտքի կողմից շահագրգռվածությունը: Այդ համատեքստում է նաև Շառլ Միշելի այցը Հայաստան: Ի դեպ, այս գիշեր Ֆրանսիայի դեսպանը մի հետաքրքիր գրառում է արել և Երասխի այդ հատվածից լուսանկարներ տեղադրել: Այս բոլորը պատահականություններ չեն: Այն շունչը, որ Հայաստանին հնարավոր է հաղորդել Արևմուտքի հետ փոխհավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից, սրանք բոլորը գործողություններ են ուղղված Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունության հեռանկարը չեզոքացնելուն, այդ թվում մեր ռազմավարական դաշնակցի կողմից:

Այս իրավիճակը լայնածավալ պատերազմի վերածվելու միտում ունի՞:

Քանի որ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, այսինքն մի  սուբյեկտի հետ, որը ոչ մի միջազգային իրավունքի կամ չափանիշի առջև կարող է կնագ չառնել, մենք պետք է  շատ զգոն լինենք այդ տեսանկյունից, որովհետև ենթադրենք այստեղ պրոցես է տեղի ունենում լայնամաշստաբ և մջանցքի հարց են լուծում, մենք այլ իրողության հետ ենք գործ ունենալու: Հավանաբար սրանով էլ պայմանավորված է մեր կոշտ դիրքորոշումը  և նաև մեր զինված ոըւժերի պատասխանը: Իհարկե, նրանք այս պահին լայնածավալ պատերազմը ձեռնտու չէ, որովհետև ամեն դեպքում այս մարտավարական գործողությունները շատ ավելի են իրենց շահերը բավարարում, այսինքն սողացող պատերազմը տեղափոխել Հայաստանի սահմանններ: Բացառությամբ Վրաստան-Հայաստան սահմանի և Իրանի հետ փոքր հատվածի, Հայաստանի մնացած գրեթե բոլոր սահմանները թեժ վիճակում են: Այդ թեժությունը Ադրբեջանի, Թուրքիայի գործողություններով և Ռուսաստանի լռությամբ են պայմանավորված:Ստացվում է, որ իրենք այդ տակտիկայովշատ ավելին կարող են քաղել, այսինքն անընդհատ ճնշել, որ նաև Հայաստանում ներդրումներ տեղի չունենան: Ադրբեջանը շտապում է, որովհետև հասկանում է, որ եթե ԵՄ-ն կատարի իր խոստացած ներդրումները, նա նաև պաշտպանելու է իր ներդրումները: Հետեաբար, հետագայում Ադրբեջանի համար ռազմավարական հարցեր լուծելը դառնալու է շատ ավելի խնդրահարույց ու բարդ:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում