Thursday, 28 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երասխի լարվածության հետևա՞նքը, թե՞ արտահերթ ընտրության արդյունքը

Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի պաշտոնակատարի կարգավիճակից: Նախարարի պաշտոնում նրան ըստ էության կփոխարինի Արշակ Կարապետյանը, որը Գլխավոր շտաբի պետի տեղակալն էր: Այդ կադրային փոփոխության մասին հուլիսի 20-ի առավոտյան գրել էր հայկական մամուլը և նույն օրը փաստորեն փոփոխությունը տեղի ունեցավ: Անշուշտ, այն իր հետ բերում է մի շարք հարցեր և ուշադրության արժանի դիտարկումներ: Նախ, մի կողմից օրինաչափ է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո նոր կառավարության, նոր իշխանության կազմավորման համատեքստում տեղի են ունենում կադրային այդպիսի վերադասավորումներ:

Մյուս կողմից ուշադրության է արժանանում և հարցեր առաջացնում փաստը, որ դրանք տեղի են ունենում սահմանային լարվածության աճի, մասնավորապես Երասխի ուղղությամբ փոխհրաձգության պայմանններում: Ըստ այդմ առնվազն առաջանում է հարց, թե կա՞ արդյոք կապ այդ փոփոխության և Երասխում իրավիճակի միջև: Կամ, հարցը ձևակերպենք այլ կերպ: Փոփոխությունը լինելու էր այսպես, թե այնպես, բայց արդյո՞ք Երասխի զարգացումները չեն արագացրել այդ փոփոխությունը, չսպասելով խորհրդարանի նոր նիստին և կառավարության կազմավորման գործընթացին:

Վաղարշակ Հարությունյանը նախարար նշանակվեց պատերազմից հետո: Նրա գործունեությունը զգալիորեն մնաց այսպես ասած անորոշ աննկատության մեջ: Մի կողմից իհարկե Հարությունյանին բաժին հասավ շատ բարդ ժամանակահատված, մյուս կողմից սակայն, դրանով հանդերձ, նրա պաշտոնավարումը ուղեկցվեց սահմանային հայտնի միջադեպերով, երբ ադրբեջանցիները անհասկանալի անարգել պայմաններում շարժվեցին առաջ մեր սահմաններով: Որքան է դրա համար պաշտպանության նախարարի պատասխանատվության չափը, պետք է ասել միայն հանգամանալից քննությունից հետո, սակայն մի բան ակնառու է՝ Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարումը աչքի չընկավ որևէ դրական նշանակալից ակտով: Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, ապա նա վերջին տարիների հայաստանյան կյանքի ամենախորհրդավոր ֆիգուրներից մեկն է: Կարապետյանը ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետն էր ապրիլյան քառօրյայի ժամանակ: Դրանից շաբաթներ անց Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց նրան, այն խոսակցությունների ֆոնին, որ քառօրյան հետախուզության թերացման հետևանք է:

Թեև, պաշտոնական որևէ բացատրություն, հաստատում կամ հերքում այդ առնչությամբ, չեղավ: Մի քանի ամիս անց նույն Սերժ Սարգսյանը նույն Կարապետյանին նշանակեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին վերադարձրեց Հայաստան և նշանակեց վարչապետի խորհրդական: Քառօրյայի և հետախուզության թերացման մասին լրագրողների հարցին Փաշինյանը պատասխանեց, որ ինքը վարչապետի կարգավիճակում հարյուրավոր էջեր գաղտնի փաստաթղթերի է ծանոթացել ապրիլյան քառօրյայի մասին, որտեղ որևէ բան չկա հետախուզության թերացման մասին: Պատերազմից հետո արդեն, ԳՇ շուրջ հայտնի իրադարձությունների, գեներալների հայտնի «ընդվզման»հետ կապված իրողությունների համատեքստում, Արշակ Կարապետյանը նշանակվեց ԳՇ պետի տեղակալ: Ինչով է աչքի ընկնելու նա պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնում: Ըստ էության ստացվում է, որ բանակի հետախուզության նախկին պետը մտնում է քաղաքականություն, որովհետև նախարարը վերջին հաշվով քաղաքական պաշտոն է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում