Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Սյունիքի խոշոր համայնքներում ՊՎԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Պետական վերահսկողական ծառայությունը Սյունիքի չորս համայնքում արված ուսումնասիրությամբ հայտնաբերել է խախտումներ: Մեղրիում, Գորիսում, Կապանում և Սիսիանում ուսումնասիրությունը ներառել է հիմնականում վերջին 5 տարվա գործունեությունը, ուշադրություն է դարձվել հատկապես պետական միջոցների հաշվին իրականացված տարբեր ծրագրերի կատարման ընթացքին, այսինքն՝ ստուգվել է պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի կատարման արդյունավետությունը:

Տիգրան Ուլիխանյան (ՊՎԾ պետ) – Բոլոր համայնքներում նույն խնդիրն է արձանագրվել, հայտնաբերվել են թերակատարումներ, կամ միջոցներն ամբողջությամբ չեն ծախսվել, կամ ծախսվել են, բայց աշխատանքն այն չէ, ինչ պայմանավորվել ենք ստանալ:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի խոսքով՝ խախտումների վերաբերյալ կազմվել է համապատասխան տեղեկանք և ուղարկվել իրավապահ մարմիններին: Դրանց մի մասը քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել: Թե կոնկրետ որ համայնքում ինչ խախտում է հայտնաբերվել՝ Տիգրան Ուլիխանյանը մանրամասնել չցանկացավ, շեշտեց՝ խնդիրը համակարգային է՝ պետական միջոցները ոչ արդյունավետ են օգտագործվում շատ համայնքներում:

Տիգրան Ուլիխանյան – Էնտեղ կան տարբեր տիպի ստացած գումարներ, որոնք ո՛չ ծախսել են, ո՛չ վերադարձրել: Մեր գրության հիման վրա համայնքապետարաններից մեկը արդեն վերադարձրել է գումարը՝ մոտ 12 մլն դրամ: Մոտ 300 մլն դրամ հայտնաբերած խախտումների վերաբերյալ էլ այս պահին քրեական գործ է հարուցվել և քննվում է:

Խոսքը Գորիս համայնքում արված ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա հարուցված քրեական գործի մասին է: Բացի այդ, ՊՎԾ-ն մի շարք խնդիրներ ևս նկատել է, սակայն դրանք օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթում են, և այս կառույցի լիազորությունները, ըստ էության, սահմանափակ են: Հենց այդ պատճառով էլ տվյալները փոխանցվել են իրավապահ կառույցներին՝ դրանք ամբողջությամբ բացահայտելու համար:

Տիգրան Ուլիխանյան – Այնտեղ կան սեփական միջոցների հավաքագրման հետ կապված խնդիրներ, գույքահարկի հավաքման, թե ինչու է քիչ հավաքվում, մենք այդ պատճառներն էլ ենք տեսնում, թե ինչու է քիչ հավաքվում: Մենք գիտենք՝ ինչպես են ծանոթ-բարեկամների գույքահարկը կարողանում չհավաքել:

Համայնքներում ստուգումները սկսվել էին դեռ տարեսկզբին, ավարտվել մեկ ամիս առաջ, բայց քանի որ նախընտրական փուլ էր, Ուլիխանյանն ասաց՝ տեղեկանքներին ընթացք է տրվել ընտրություններից հետո՝ քաղաքական շահարկումներից խուսափելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում