Sunday, 25 07 2021
«Ջարդիձոր» տարածքում ողբերգական վթարից մահացածներից երկուսը անչափահաս քույր և եղբայր էին
23:30
Բրիտանացիները հորդորում են ավելի քիչ միս ուտել՝ մոլորակը փրկելու համար
ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել.ՊՆ
23:10
Վատիկանը գաղտնազերծել է իր ունեցվածքն աշխարհում
23:00
Տարեց ամուսինները պատմել են երջանիկ ամուսնության գաղտնիքները
22:45
Bitcoin-ի փոխարժեքը կտրուկ գերազանցել է 34 հազար դոլարը
22:30
ԱՄՆ-ում քննարկում են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը
22:15
Բժիշկը պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսը վարակում ուղեղը
Սևանա լճում մարդ է կորել
Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
«Քոչարյանը գնալով նմանվում է անեկդոտների հայտնի հերոս Շպիոն Օնիկին»
Առեղծվածային դեպք Տավուշի մարզում
Երիտասարդների ուսերին հսկայական պատասխանատվություն է դրված, նրանք պետք է լուծեն Հայաստանի ապագայի խնդիրը
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Opel-ը և ՎԱԶ-2101-ը. Opel-ն էլ հայտնվել է վերջինիս վրա
«Հարցի գինը». Մոսկվայի համար հիմնարար նշանակության հարց. Երևանի համար կձևավորվի՞ նպաստավոր միջավայր
20:45
Perseverance սարքը կյանքի նշաններ է փնտրում Մարսի վրա
Բայդենի հայտարարությունից հետո Պուտինին հրավիրել որևէ երկիր խիստ վտանգավոր է, կարող է ԱՄՆ-ն տվյալ երկրի նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառի
20:15
Տիբեթի սառցաշերտերում հայտնաբերվել են գիտությանն անհայտ վիրուսներ
20:00
Ստեղծվել է աշխարհի ամենաբարակ մագնիսը
19:45
«Ին-Ֆա» թայֆունը կաթվածահար է արել Չինաստանի ափամերձ շրջանները
19:30
Ֆրանսիայում ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել COVID-19- ի պայքարի միջոցների դեմ բողոքի ցույցերին
19:15
Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ
19:00
Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 061 նոր դեպք
18:30
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արմեն Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան
«Ռուաստանը յուրահատուկ պետություն է, այստեղ յուրահատուկ մեթոդներով պետք է աշխատել»
Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ
Կադրեր ընտրելիս առաջին հերթին արտախորհրդարանական ուժերից պետք է ընտրություն կատարի Նիկոլ Փաշինյանը
17:35
Աֆղանստանում 1 օրում ոչնչացվել է 175 թալիբ գրոհային

Օտարերկրյա քաղաքացիներին անվճար պատվաստանյութ տրամադրելը կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը, քաղաքացիները պետք է ավելի քան 10 օր գտնվեն Հայաստանում

2021 թվականի հուլիսի 9-ից ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություն արեց օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում։ Ըստ այդ փոփոխության՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` շարժական պատվաստումային կետերում:

Օտարերկրյա քաղաքացիների պատվաստման համար ընտրվել է «AstraZeneca» պատվաստանյութը, դեղաչափը տրամադրվում է անվճար։ Վերջին շրջանում պատվաստումների համար Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում Իրանից ժամանածները։

Հանրության շրջանում՝ պատվաստանյութի անվճար տրամադրման վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին, մի մասի պնդմամբ սա լավ տարբերակ է Հայաստանում առողջապահական տուրիզմի զարգացման համար, իսկ մյուս մասի կարծիքով Հայաստանը գնում է պատվաստանյութը և գործընթացը ձեռնտու չէ պետության համար։

Օտարերկրյա քաղաքացիների պատվաստումների, առավելությունների և գործընթացի հնարավոր ռիսկերի մասին Infocom.am-ը զրուցել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։

Գրիգորյանի խոսքով՝ թվերը դեռ ամփոփման փուլում են, ուստի այս պահին կոնկրետ թվեր չի կարող հրապարակել, սակայն ակնհայտ է, որ պատվաստումներ ստանալու հետաքրքրությունը մեծ է։ Գրիգորյանը նկատեց՝ մեր հանրության շրջանում էլ հետարքրությունը մեծացել է։ Վերջին շրջանում դիտվում է պատվաստումների պահանջարկի բարձրացում և պատվաստումների ակտիվացման միտում։

«Այնպես չէ, որ իրենց մոտ հետաքրքրվածությունն ավելի մեծ է, քան մեզ մոտ, իհարկե, մի կողմից կարող ենք այդպես ասել, որովհետև, եթե մարդը կիլոմետրեր է կտրում պատվաստվելու համար, ուրեմն գնահատում է իր առողջությունը, հասկանում է, որ պատվաստանյութը անվտանգ է, արդյունավետ է, դրա համար գալիս է պատվաստվելու։ Մեր հանրության մոտ էլ վերջին շրջանում դիտվում է և՛ պահանջարկի բարձրացում, և՛ աշխուժացում։ Կարծում եմ, որ մեր բնակչության մոտ էլ է նույն մոտիվացիան գործում, որ այդ կարծրատիպերը, որոնք կային պատվաստումային գործընթացի սկզբում՝ ապատեղեկատվության, միֆերի, պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ, որոշակիորեն կոտրվել են, և հանրությունն էլ հասկանում է, որ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելիչ միջոցառումներից ամենաարդյունավետը պատվաստումն է»,- հավելեց Գրիգորյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ մինչև հուլիսի 9-ը բոլոր օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քաղաքացիների նման կարող էին գնալ ցանկացած պոլիկլինիկա և պատվաստվել առաաջարկվող պատվաստանյութերով։ Փոփոխություններից հետո օտարերկրացիները կարող են պատվաստվել միայն «AstraZeneca» պատվաստանյութով և միայն Երևանի շարժական կետերում։

Հարցին, թե ինչու որոշվեց, որ օտարերկրացիերի համար Հայաստանում պատվաստումը լինի անվճար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պատճառները մի քանիսն են․ նախ՝ երկրում համավարակային իրավիճակը չի պայմանավորվում ազգությամբ։ Այդ առումով ցանկալի է, որ տվյալ տարածքում գտնվող բոլոր մարդիկ էլ պատվաստաված լինեն։ Մյուս գործոնը, ըստ Գրիգորյանի, բնակչության շրջանում պատվաստումների հանդեպ հետաքրքրության բարձրացումն է։

«Երբ ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ օտարերկրացիները գալիս են և անպայման ուզում պատվաստվել, սա առիթ է լինում, որ իրենք ևս մեկ անգամ մտածեն պատվաստվելու մասին․ այդպիսով կկարողնանք կառավարել համավարակն ու հնարավորինս շատ մարդկանց կպատվաստենք»,- ընդգծեց Գրիգորյանը՝ նշելով, որ ամենօրյվա վերլուծություններ են իրականացվում, որոնց արդյունքում էլ տեղի են ունենում քաղաքականության փոփոխությունները։

«Յուրաքանչյուր օր գնահատվում է և՛ առկա պատվաստանյութերի քանակը, և՛ պատվաստվողների թվաքանակը, ու ըստ դրա կայացվում են որոշումներ։ Այն անձիք, որոնք ստացել են իրենց առաջին դեղաչափը, կարող են համոզված լինել, որ հնարավորություն են ունենալու ստանալ երկրորդ անհրաժեշտ դեղաչափը։ Ամեն ինչ արվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ցանկություն ունենա պատվաստվելու և կարողանա պատվաստվել»,- հավելեց Գրիգորյանը։

Այն հարցին, թե ինչո՞ւ է օտարերկրյա քաղաքացիների համար ընտրվել «AstraZeneca» պատվաստանյութը, վերջինս պատասխանեց, որ ամենօրյա վերլուծությունների արդյունքում որոշվել է, որ «AstraZeneca»-ն է այն պատվաստանյութը, որը Հայաստանը կարող է առաջարկել ոչ ՀՀ քաղաքացիներին։

Հուլիսի 15-ից արդեն օտարերկրացիները պետք է առնվազն 10 օր գտնված լինեն Հայաստանում, որպեսզի կարողանան ստանալ պատվաստանյութը։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այս փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա՞ պատվաստվողների հոսքի վրա, Գրիգորյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, որոշակի փոփոխություն կլինի, բայց այն մարդը, որը գնահատում և կարևորում է պատվաստանյութերի դերն ու նշանակությունը, միանշանակ կգա, կմնա և կպատվաստվի, փոփոխությունը չի խանգարի։

Վերջին օրերին քաղաքացիները նաև ահազանգում էին շարժական կետերի շուրջ օտարերկրյա քաղաքացիների կուտակումների մասին, որոնք դեմ են հակահամաճարակային կանոններին։ Գրիգորյանը հաստատեց, որ ցանկացած պարագայում պետք է պահպանել նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում նաև սոցիալական հեռավորությունը՝ անգամ բաց տարածքներում։ Նման դեպքերը բացառելու համար նախարարությունը փորձել է համակարգել գործընթացը և իրականացրել է հերթագրումներ։

«Ամեն դեպքում շրջիկ կետերն էլ շուրջօրյա չեն գործում, ունեն ժամային սահմանափակում և իրենց աշխատանքային ժամերին փորձում են մաքսիմալ արագ սպասարկել, բայց հերթեր գոյացել են։ Հերթագրում են արել և հաջորդ օրը հրավիրել պատվաստվելու։ Հնարավորինս փորձում ենք ռիսկերը նվազեցնել, պլանավորել, հերթագրել անձանց և հրավիրել պատվաստման, սակայն ցանկացած գործըթնացում կարող են լինել որոշակի խնիդիրներ, բայց դրանք նույնպես արագ լուծում են գտնում»,- հավելեց Գրիգորյանը։

Հուլիսի 15-ի փոփոխությունից հետո օտարերկրյա քաղաքացիների անձնագրային տվյալները կստուգվեն, եթե նրանք 10 օր և ավելի եղել են Հայաստանում, ապա կկարողանան պատվաստվել։ Բուժաշխատողը տեղեկատվության այլ աղբյուր չի ունենալու։ Անձնագրում ֆիքսված է լինելու, թե երբ է մարդը ժամանել Հայաստան, և հենց դա է լինելու կողմնորոշիչ։

Ըստ Գրիգորյանի՝ այս քայլով կխթանվի նաև առողջապահական տուրիզմը, և պատվաստումներն էլ կարող են որպես գործիք ծառայել, բայց գլոբալ առումով հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսի ազդեցություն կունենա քաղաքականության փոփոխությունը պատվաստվողների հոսքի վրա։

Իր հերթին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեր երկրում օտարերկրացիների համար հասանելի դարձնելը մարդասիրական ու հակահամաճարակային նպատակով է:

Օրեր առաջ նախարարությունը ներդրեց հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։

Ասպրամ Փարսադանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում