Զինված հարձակման է ենթարկվել Մալիի ժամանակավոր նախագահ Ասիմի Գոիտան: Այս մասին հաղորդել է AFP-ն:
Ըստ հաղորդագրության՝ երկու անհայտ անձինք «փորձել են դանակով հարվածել նրան» երկրի մայրաքաղաք Բամակոյի Մեծ մզկիթում մուսուլմանական Կուրբան բայրամ տոնի առթիվ անցկացված աղոթքից հետո:
Նշվում է, որ Գոիտան չի տուժել, նրան տարհանել են դեպքի վայրից: