Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 23770 դեպք: Ըստ կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի գործող շտաբի՝ ընդհանուր առմամբ, հանրապետությունում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 6 մլն 006.536 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 784 մարդ: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսային վարակից մահացել է 149,922 մարդ:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում COVID-19-ից բուժվել է 5 382 213 հիվանդ:
ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ կորոնավիրուսային վարակի տարածումն ավելի է արագացել: COVID-19 հիվանդների մոտ առկա են մի շարք նոր ախտանիշներ՝ ներառյալ աղիքային դրսևորումները: