Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այսօր Հայաստանում հաստատ քաղաքական բանտարկյալ չունենք․ Գրիգոր Հարությունյան

ԶՊՄԿ-ի ձերբակալվածները, ստուգումները, առհասարակ Սյունիքի համայնքապետերի հետ կապված գործընթացը ոչ մի պարագայում չի կարելի քաղաքականացնել։ Իրավական գործընթաց է գնում, քննությունը ամեն ինչ կպարզի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար, մեղրեցի Գրիգոր Հարությունյանը։

Վերջինիս տեղեկություններով՝ այսօր արդեն կոմբինատի աշխատանքները պետք է վերսկսվեին, բայց դրանից զատ էլ մասնագետները պնդում են, որ թեև կոմբինատը չի աշխատել, բայց պղնձի ու մոլիբդենի կոնցենտրատի պաշարներ եղել են և դա անընդհատ տեղափոխվել է  դեպի Երևան։ «Այսինքն նորմալ գործընթաց է գնում։ Պետք չէ պատմություն սարքել։ Ասում են, որ արդեն 30-31 մարդ աշխատանքից ազատվել է։ Ուրեմն մի բան եղել է, որ ստուգումներ են սկսվել։ Հենց այնպես չէր կարող ստուգում լինել։ Պետք չէ գործընթացը քաղաքականացնել։  Քննչական մարմինները նայում են, ուսումնասիրում են։ Հիմա պետք չէ ենթադրություններ անել։ Դա անշնորհակալ գործ է։ Ամեն բան քննությունը կպարզի»,-ասաց Հարությունյանը՝ ավելացնելով.«Նույնը վերաբերում է համայնքապետերի գործերին։ Կրկնում եմ, պետք չէ գործընթացը քաղաքականացնել։ Թող սպասեն, կստուգեն, կվերջացնեն, նոր այդ ժամանակ հնարավոր կլինի կարծիք հայտնել։ Գործընթացը բնական է, թե համայնքապետերի հետ կապված, թե կոմբինատի հետ կապված։ Սա բացարձակապես չպետք է դառնա շահարկումների առարկա։ Որոշ համայնքապետերի հետ կապված քրեական գործեր կային մինչև այս ընտրությունները՝ դեռևս 2018 թվականից։ Այնպես որ բնական գործընթաց է»,-ասաց Հարությունյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝  ԶՊՄԿ-ի ստուգումները, համայնքապետերի ձերբակալությունները Սյունիքում տրամադրություններ չեն փոխել։ Մարդիկ շատ նորմալ են վերաբերում այդ զարգացումներին. «Սյունիքում  կրքեր չկան։ Ժողովուրդը մշտապես նախկին իշխանություններից դժգոհ է եղել։ Իսկ այդ ձերբակալվածները դերակատարություն են ունեցել և նախկին ընտրությունների ժամանակ, և հիմա։ Հիմա ես չեմ կարծում, որ տեղի ունեցող պրոցեսը քաղաքական հետապնդում է։ Այսօր մենք Հայաստանում հաստատ քաղաքական բանտարկյալ չունենք։ Դա 100 տոկոս։ Համբերություն է պետք։ Զինվենք համբերությամբ և սպասենք քննության, դատավարությունների ավարտին»,-եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում