Thursday, 29 07 2021
Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ընդունում է կորոնավիրուսով վարակված երեխաների՝ այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի
Սահմանազատման նպատակներից է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը
18:09
Նոր տուն՝ նոր հույսերով

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը կփորձի ցույց տալ իր չեզոք դիրքը, բայց մեկընդմիշտ պետք է վերացնենք ՌԴ-ի ներկայությունը Հայաստանից ու Արցախից

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, Խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, ի՞նչ կարծիք ունեք Ալիևի Մոսկվա կատարած այցի մասին։ Ի՞նչ սպասել Պուտինի հետ նրա երկխոսությունից։

Վերջերս Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը այցելեց Մոսկվա, իսկ այժմ հերթը Ադրբեջանի ղեկավարինն է: Ռուսաստանը գոնե պետք է ցույց տա իր այսպես կոչված չեզոք դիրքը երկու պետությունների  միջև. Այն, ինչ արվում է Հայաստանի հետ կապված, պետք է լինի նաև Ադրբեջանի հետ կապված, ավելին ՝ հայելային պատկերով, նկատի ունեմ ամենաբարձր մակարդակի քաղաքական շփումները։  Սպասելիքները վերաբերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացմանը:

Ադրբեջանը, Ռուսաստանի հետ միասին, Հայաստանից կփորձի կատարել այդ ծանր պայմանագրի տառն ու ոգին: Կողմերը կհայտարարեն սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն ավարտելու անհրաժեշտության մասին, իսկ Ռուսաստանը «պատրաստակամություն կհայտնի» այդ հարցում իր ծառայությունները մատուցել։ Ինչ տեսք կունենա դա, մենք արդեն կարող ենք տեսնել Երասխում իրավիճակի սրման օրինակով: Ես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ մենք պետք է խզենք մեր բոլոր ռազմա-ռազմավարական և քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ և հասնենք նրա դուրսբերմանը Հայաստանի և Արցախի տարածքներից, նույնիսկ եթե դա կարժենա որոշ տարածքների կորուստ: Այսպես թե այնպես, մեր «ավանդական դաշնակցի» օգնությամբ մենք միայն կորցնում ենք մեր հայկական տարածքները: Մեկընդմիշտ անհրաժեշտ է դադարեցնել Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում և սկսել համագործակցություն եվրաինտեգրման արժեքների շրջանակներում, ինչը Սերժ Սարգսյանն անձամբ մերժեց իր  նախագահության շրջանում և  որը հիմք դրեց համայն հայության ներկայիս տխուր իրավիճակին:

-Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցի կարևորության մասին վերջերս  անընդհատ խոսում են արևմտյան համանախագահներն ու Եվրամիության ներկայացուցիչները։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

-Եթե ​​հիշում եք՝ ես աշխարհում առաջինն էի, ով բառացիորեն  խայտառակ Համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը տված հարցազրույցում նշեց, որ այս համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, չնայած նախնական փուլում բոլորը հավատում էին, որ հարցը մեկընդմիշտ լուծվեց: Ես ասացի, որ շուտով կսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացման հետ կապված գործընթացներ, որոնց հիմնական նպատակը կլինի ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծման համար սկզբունքների և քայլերի համապարփակ փաթեթի մշակումը: Դրանց մեջ գլխավորը կլինի հակամարտության կողմերի համար  Ղարաբաղի  կարգավիճակի վերջնական և պարտադիր սահմանումը: Պարզվեց, որ իմ հայտարարությունները մարգարեական են: Այժմ մենք տեսնում ենք միջազգային միջկառավարական ինստիտուտների հստակ ակտիվացում ղարաբաղյան  հարցում: Ապագայում այդ միտումը միայն կաճի, և Ռուսաստանն ու Ադրբեջանը այլ բան չեն ունենա, քան բանակցային գործընթաց մտնելը: Հակառակ դեպքում, միջազգային հանրությունը կարող է դիմել ծայրահեղ քայլի, ինչպիսին մենք տեսանք Դեյթոնում, և հակամարտության բոլոր կողմերին պարտադրել լուծում, որը կլինի արբիտրաժային և կպահանջի  խիստ  իրականացում: Եվ այսպես, ես ավելի քան համոզված եմ, որ Արցախը կճանաչվի համաշխարհային հանրության կողմից:

Երասխի ուղղությամբ սահմանային այս լարվածությունն ի՞նչ նպատակ է հետապնդում։ Կա՞ լայնամասշտաբ գործողությունների հնարավորություն։

-Սա հետապնդում է մեկ նպատակ. Ադրբեջանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթաց, ինչպես նաև բացել Ադրբեջանի և Թուրքիայի երկու մասերի միջև անխոչընդոտ հաղորդակցման համար ցանկալի միջանցքները: Վերջերս տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի որոշակի հեռացումը վաղ պայմանավորվածություններից, և այդ պատճառով Ադրբեջանը ատամ է ցույց տալիս և շանտաժի ենթարկում լայնամասշտաբ պատերազմի սկսման սպառնալիքով։ Կարծում եմ, որ Ռուսաստանը թույլ չի տա նրան պատերազմ սկսել, մանավանդ հիմա, երբ Ռուսաստանը բառացիորեն խառնաշփոթի մեջ է այն բանից հետո, երբ ամերիկացիները հեռացան Աֆղանստանից և պատրաստվում են ներխուժել Աֆղանստան ՝ «Թալիբանի» հետապնդումից դեպի Տաջիկստան փախած աֆղանական զինված ուժերի օգնությամբ: Ռուսաստանը պարզապես չի կարող գոյատևել երկու պատերազմում: Միակ բանը, որ տեղի կունենա Մոսկվայում, այն է, որ Պուտինը կոչ անի երկու կողմերին հանգստություն ցուցաբերել և կոչ անել անհապաղ սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացները, որպեսզի «հետագայում խուսափեն Երասխի նման ավելորդություններից ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում