Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Սրացման պատճառն ամբողջությամբ պարզ չէ, բայց Ռուսաստանն այս անգամ չի կարող չաջակցել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

https://www.1in.am/assets/uploads/2021/06/00-1010.jpg

-Պարոն Քեռյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Եթե Ռուսաստանը այժմ ևս հրաժարվի օգնել Հայաստանին, ի՞նչ գործողությունների կարող ենք դիմել։

-Անկեղծ ասած՝ Ռուսաստանը չի կարող չաջակցել, որովհետև հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված համաձայնագրի երաշխավոր կողմը և ստանձնել է խաղաղապահ գործառույթ այս կոնֆլիկտում։ Հիմա ես չեմ պատկերացնում, որ ռուսական կողմը պահպանի չեզոքություն։ Խնդիրն այն է, որ ինձ համար ամբողջությամբ պարզ չէ այս սրացման իրական պատճառը։ Սկզբից տպավորություն ստեղծվեց, որ ադրբեջանցիները պարզապես շինարարական աշխատանքներ են ուզում իրականացնել, իսկ հայկական կողմն ինչ-որ անհամաձայնություններ ունի դրա հետ կապված։ Հետագայում ոչ մի բացատրություն չտրվեց։ Եվ եթե պատճառը պարզ չի լինում, թե Ադրբեջանի պահանջն այդտեղ կոնկրետ ինչն է, եթե  նա սահմանագծման իրականացման նպատակով է  իրականացնում շինարարական աշխատանքներ, որի հետ հայկական կողմը համաձայն չէ, պետք է պարզապես վերջնականորեն ձեռնամուխ լինել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին։ Եթե դա չարվի, մենք ամեն ամիս, ամեն շաբաթ նման սրացումներ ենք ունենալու։ Տեղեկատվությունը գրեթե բացակայում է, պարզապես միակողմանի և չբացատրված մեկնաբանություններ կան։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է սահմանային ամբողջ հատվածով  գնդակոծություն իրականացնելու համար, իսկ հայկական կողմը բացատրություն չի տալիս ով  կրակում  և ինչ նպատակով։ Ինձ թվում է, որ այս խառնաշփոթը ստեղծված է միայն մի նպատակով, որպեսզի կողմերին ստիպեն արագ կերպով գնալ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին։ Առաջին դրվագը, երբ ասացին, որ շինարարական աշխատանքներ են իրականացվում և այդտեղից է սկսվել փոխհրաձգություն ու զինվոր զոհվել, այդտեղ ես ենթադրում եմ, որ  պատճառն ադրբեջանական կողմից միակողմանի սահմանագծում իրականացնելն է, որի հետ հայկական կողմը համաձայն չէ։

-Երբ նշում եք, որ պատճառն այն է, որ կողմերին ստիպեն գնալ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների, կարծում եք կա իրավիճակի շահագրգիռ երրորդ կո՞ղմ։

-Հստակ կարող եմ ասել, որ կա թուրքական ձեռագիր, որովհետև բավականին երկար ժամանակ է Ադրբեջանն իր արտաքին քաղաքական բոլոր ձեռնարկումները կատարում է հիմնականում Անկարայից եկած դեղատոմսերով։ Տեսնելով, որ գործը տեղից չի գնում ու կա անհամաձայնություն, հավանաբար Անկարայից ասել են՝ սահմաններին կրակեք, խեղճացրեք, թող զոհեր լինեն, որպեսզի նրանք գնան այդ գործընթացին։ Ռուսական կողմը բազմիցս շեշտել է, որ անպայման պետք է սահմանագծում արվի, որպեսզի դադարեն սահմանային ընդհարումները։ Բացառված չէ, որ ռուսական կողմն էլ ինչ-որ տեղ դժգոհ է, որ այդ գործընթացը հունի մեջ չի ընկել։ Բայց ես չեմ կարծում, թե ռուսական կողմի թելադրանքով են ադրբեջանցիները սահմանին կրակում։ Ամենայն հավանականությամբ դա Թուրքիայի դրդմամբ է տեղի ունենում։

-Առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման մենք կարո՞ղ ենք գնալ սահմանագծման։

-Եթե այդպես մտածենք, ուրեմն չենք կարող, եթե չենք կարող, ուրեմն պետք է պատրաստ լինենք պատերազմի և Նախիջևանի ճակատում և արդբեջանա-հայկական ողջ ճակատում և ղարաբաղյան ճակատում։ Պատերազմում պարտված, ռազմական, տեխնիկական, ֆինանսական կորուստներ ունեցած երկրի համար դա կլինի ինքնակործանում։ Սա Ղարաբաղի հետ կարող ենք կապել միայն մի միջոցով։ Մենք գնում ենք սահմանագծման, բայց պետք է շարունակենք Մինսկի խմբի շրջանակներում պայքարել, որ Ադրբեջանը ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Եթե պետությունը չի ճանաչում այլ պետությունների տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սահմանագծում չի իրականացնում, սա չի հասկացվում միջազգային հանրության կողմից։

-Եթե Մոսկվան հերթական անգամ արձագանքի, որ սա սահմանային միջադեպ է և իրենք կաջակցեն միայն իրական պատերազմական գործողությունների դեպքում, Հայաստանը կարո՞ղ է դիմել ՄԱԿ ԱԽ։

-Կարող է դիմել, բայց դա  կլինի ի վնաս Հայաստանի, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 44  օր ընթացող պատերազմի, արյունահեղության ժամանակ մնաց  ընդհանրապես անհաղորդ ու իներտ։ Նույնիսկ փորձ արվեց մի անգամ  այդ հարթակում քննարկել, բայց չքննարկվեց։ Եթե պատերազմի դադարեցման հարցը չի քննարկվել, սահմանազատման հարցը տանել ՄԱԿ ԱԽ՝ կլինի ծիծաղելի։ Կասեն՝ դուք չե՞ք ուզում ճանաչված սահման ունենալ։ Այստեղ միակ ելքն այն է, որ մենք արագ կերպով շատ ինտենսիվ բանակցությունների գնանք Ադրբեջանի հետ ու ճշտենք՝ ինչ են ուզում։ Ինֆորմացիոն վակում է, ադրբեջանական կողմն ասում է, որ Հայաստանն է սահմաններում կրակում, հայկական կողմը ոչինչ չի ասում՝ ինչու  է ակտիվացել հակառակորդը։Մենք պետք է պարզապես խնդրենք Մինսկի խմբի համանախագահ երկրներին  միջնորդությամբ քարտեզագրման խմբերի միջոցով սահմանազատում իրականացնենք։ Հեռու գնալ պետք չէ, անձամբ ՌԴ նախագահը մի քանի անգամ ասել է, որ մենք պատրաստ ենք և՛ ֆինանսական և՛ տեխնիկական և՛ զինվորական ուժով օժանդակենք, որ սահմանագծում իրականացվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում