Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 367 130 դեպք: Ապաքինվել է ևս 880 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 592 անձ: