Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Սահմանային լարվածությունն «ընդդիմության դրախտ»

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հերթական հրահրումով Ադրբեջանը ի թիվս այլ հարցերի լուծման փորձի, նաև «նվեր» է մատուցում հայաստանյան արմատական ընդդիմությանը, որի համար ադրբեջանական սադրանքների վրա կառուցված ներքաղաքական խաղը դարձել է քաղաքական «վերջին հանգրվան»: Լարվածության աճը Հայաստանում բերել է ներքին տեղեկատվա-քարոզչական նենգափոխումների վրա կառուցված «քաղաքական պայքարի» նոր ալիքի, որի առանցքում «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքն է: Ընդ որում, նպատակը ոչ թե պետական անվտանգությանը նպաստելն է, այլ պետական անվտանգության ռիսկերը ներքաղաքական նպատակներին ի նպաստ բերելը: Իսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցությունը Ալիևի համար կարևոր նպատակ է, հատկապես այն պայմաններում, երբ Պուտինը մատնացույց է անում Նիկոլ Փաշինյանի վստահության մանդատը՝ որքան էլ «սուր և զգայուն» հարցերի համատեքստում, իսկ Ֆրանսիան ու ԱՄՆ հայտարարում են Արցախի հարցի ամենևին լուծված չլինելու, կարգավիճակի անհրաժեշտության, Մինսկի խմբի համանախագահության և Հայաստանին օժանդակության տարբերակների մասին: Այդ պարագայում, ի դեպ, Փաշինյանի մանդատը կարող է դառնալ ոչ թե «սուր և ցավոտ» որոշումների, այլ հակառակը՝ դրանց դիմակայելու հիմք: Ընդ որում, պետք չէ նաև բացառել, որ «հոգու խորքում» դրան դեմ չի լինի նաև ռուսական քաղաքականությունը, համենայնդեպս դրա այն մասը, որը թուրք-ադրբեջանական կրնկի տակ չէ և կապված չէ բիզնես մեխանիզմներով, ունի այսպես ասած իր փողերը և դրանք ավելի շուտ կապված են արևմտյան, քան թյուրքական աշխարհի հետ:

Այդ իրավիճակում, Ալիևի համար հայկական հնարավոր կամ հավաքվող խաղաքարտերը կարող է խառնել ներքին խառը վիճակը, ներքաղաքական խառնաշփոթի վերականգնումը, որը լրջորեն կազդի նաև հանրային տրամադրությունների վրա և առնվազն թույլ չի տա Նիկոլ Փաշինյանին մանդատը պահել հաստատուն:

Դժբախտաբար, Հայաստանի արմատական ընդդիմության համար այդ իրավիճակը ոչ թե դիտվում է «պետականության դժոխքի», այլ «ընդդիմության դրախտի» տրամաբանությամբ: Հատկապես, երբ խոսքը քաղաքական բազայի և բովանդակության իմաստով հանրային վստահության որևէ հեռանկար, և այդ ուղղությամբ որևէ հիմնարար վերափոխման ցանկություն չունեցող ուժերի մասին է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում