Friday, 24 03 2023
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է
15:13
Եղանակը աշխարհում Մարտ 25, 2023
15:10
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու
Հայկական «Արևելյան լեգեոնը»
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Զախարովան ու Լավրովը մի կողմ, բայց Հայաստանի քաղաքական այցեքարտը պետք է բերվի տեսքի
Զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին
Արարատ Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
14:40
«Արևմտյան երկրները պետք է ավելացնեն զենքի արտադրությունը». Ստոլտենբերգ
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ
14:20
Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարին
14:14
Ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը վերաբացվի
14:10
«Մենք գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի ուղերձը». ԱՄՆ պետդեպի խոսնակ
Լուրերի օրվա թողարկում 14:00
Բաբկեն Թունյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասել է 450-ի
Գորիսեցին մերժում ստանալով մտերմուհուց, սպանել է հորը, կրակել հորեղբոր ուղղությամբ
Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում
13:35
Բաքուն սկսել է ավելի ագրեսիվ գործել տարածաշրջանում
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չեն ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ. «Քաղաքացու որոշում»
Ուղիղ․ ՍԴ-ն քննարկում է ՄՔԴ կանոնադրության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը
13:20
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման
ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ, բայց հայկական դպրոցներ չկան․ ինչու է լռում հայ համայնքը
Ստամբուլի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։

Ինչպես հաղորդում է այս մասին հայտնում է Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ «Հարգելի լրագրողներ, հաշվի առնելով հետաքրքրությունը Ռոբերտ Սուքիասյանին առնչվող քրեական գործի նկատմամբ, հաստատում եմ, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է և ես հանդիսանում եմ նրա պաշտպանը: Հիմնավոր փաստարկներով պնդում եմ, որ ձերբակալումն իրավաչափ չէ, և իմ կողմից արդեն բողոք է ներկայացվել դատարան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Միքայելյանը:

Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2021թ. հուլիսի 18-ին ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է, ինչից հետո միջադեպին անդրադարձել էր նաև Խաչատուր Սուքիասյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը․

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»:

Խաչատուր Սուքիասյանի գրառմանը հաջորդել էր մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի գրառումն այն մասին, որ հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռոբերտ Սուքիասյանը փաստաբան Գոռ Միքայելյանի գտնվում է ՀՀ ոստիկանությունում՝ հավելելով, որ առավել մանրամասն ավելի ուշ կտեղեկացնի փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում