Thursday, 23 03 2023
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայաստանից պահանջվում է՝ դիմել. Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը Երևանի համար խիստ հրամայական է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, մառախուղ
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Մարտ 23-27
Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
Գնաճային միտումները թուլանալու են, որն իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա կարգավորելու է փոխարժեքը
Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
Անկախ քաղաքական ճգնաժամից՝ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը բացառիկ է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է կցորդիչով բեռնատար
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 33-ամյա կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշնկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով մահացել է, Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն էր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ելենա Ս.-ն գտնվելիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, որտեղ լողավազանում լողանալիս է եղել, երբ՝ նախնական տեղեկությունների, հանգստացողներց մեկը նրան ոչ միտումնավոր հրել, գցել է լողավազանի մեջ, որի հետևանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:

«Գետափ» հանգստյան գոտու մոտ հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էն տեսանք, որ էդ կնոջը լողավազանից հանում են: Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի շտապօգնության հերթապահ խումբը՝ բժիշկ Վախթանգ Կափյանի գլխավորությամբ, շատ օպերատիվ ու արագ են հասել էստեղ: Ու միանգամից բժիշկները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Հետո արդեն իմացանք, որ մահացել է:

Սա այն դեպքերից է, որ ականատես ենք եղել, թե բժիշկներն ինչքան շուտ հասան: Նրանց ձեռքից ինչ եկել է, արել են, ցավոք, կնոջ վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր»:

Դեպքի վայր է ժամանել Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ավագ փորձաքրեագետ Արթուր Մելիքյանը:

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում