Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հարցը մնում է նույն շրջագծում․Հունաստանի ԱԳ նախարարին խորհրդարան կանչելու մասին լուրը ճոխացրած մեկնաբանությունների արդյունք է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աթենքի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Տեր-Հովհաննիսյանը

-Պարոն ՏերՀովհաննիսյան, Շուշի այցելելու կապակցությամբ հայկական կազմակերպությունների բարձրացրած բողոքից հետո Հունաստանի ԱԳ նախարարը կանչվել է այդ երկրի խորհրդարան բացատրություն տալու։ Ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել, ի՞նչ է կատարվում ընդհանուր առմամբ:

– Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին խորհրդարան կանչելու մասին հայկական մամուլի տեղեկատվությունը շփոթի կամ ճոխացրած մեկնաբանությունների արդյունք է:

Ինչպես նախապես հայտարարել էինք, Հունաստանի խորհրդարանի Հայ-հույն բարեկամության խմբի փոխնախագահ, գլխավոր ընդդիմադիր «Սիրիզա» խնբակցության անդամ, պատգամավոր Նինա Քասիմադին օրեր առաջ հարցում էր ուղղել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին հույն դեսպանի Ալիևի կազմակերպված «Շուշիի դիմակահանդեսին» մասնակցելու կապակցությամբ: Այդ հարցը ցայժմ էլ մնում է նույն շրջագծում:

-Ստացվում է՝ բողոքնամակը նշանակությո՞ւն ունեցավ։

-Ինչպես արդեն նշեցի, նոր բան չկա: Մենք Սփյուռքում և Երևանում ավելի քիչ կբողոքենք, ավելի քիչ իրար կմեղադրենք, ավելի քիչ «անակնկալների» առջև կկանգնենք եթե խոսքի փոխարեն կամ գոնե խոսքին զուգահեռ նաև գործենք: Եթե կարծում ենք, նստելով ու երբ հիշում ենք կամ երբ աղետ է պատահում, բողոքի նամակ գրելով հարցեր կարող ենք լուծել, եթե կարծում ենք առանց ՀՀ-Սփյուռք ինստիտուտների, համատեղ խորհրդակցությունների, աջակցությունների և ծրագրերի տեղ կհասնենք, պարզ ասած, զբաղված ենք ինքնախաբեությամբ: Հիշեցնեմ, որ 1915 թվականից սկսված Սփյուռքում 60 տարի նման իրավիճակ էր, 60 տարի նամակներ գրելով, Հայկական հարցը տոփեց նույն տեղում, և միայն այն պահից վերածվեց քաղաքական հարցի և հայտնվեց տասնյակ երկրների խորհրդարաններում, երբ Սփյուռքի երրորդ և չորրորդ սերունդները մերժեցին խնդրագրերի ու աղերսագրերի ուղով գնալ, դադարեցրին ողբն ու սուգը, և շրջահայաց, պաղարյուն և հետևողական պայքարի անցան:

ՀՀ-Սփյուռք հարաբերությունները պետք է արմատական վերափոխման ենթարկել, պետք է հրաժարվել ցուցամոլություններից, իրար հերոսներ անվանելուց, մեդալներ բաժանելուց, պետք է ասպարեզ հրավիրել նոր սերնդին, նրանք են մեր ապագան և կենսունակ ուժը:

Մեր չհավանած բռնապետական կամ կիսաբռնապետական Բաքվի իշխանությունները զգալի հաջողությունների են հասնում, նրանք նախաձեռնող են, նրանք նույնիսկ Երևանում աշխատող «ՅՈւՆԵՍԿՕ»-ի ներկայացուցչուհուն են կաշառում, իսկ մենք, նույնիսկ մեր դիվանագետներին կառավարելու դժվարություն ունենք: Սա է ցավալի իրականությունը:

-Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Դաշնակցության բողոքի ակցիան ԵՄ պաշտոնյայի դեմ։ Տարակուսած չե՞ք։

-Չեմ կարծում, որ ազնիվ որևէ հայ, Հայաստանի Հանրապետության 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական աննախադեպ օժանդակության հարցից ուրախ չէ: Այս օժանդակությունը պարզ ֆինանսատնտեսական քայլ չէ, այլ ունի քաղաքական կարևոր բաղադրիչ և հեռահար պատգամ: Հայաստանը դուրս է գալիս հետպատերազմական շրջանի մեկուսացումից և դա շատ կարևոր է Արցախի ինքնորոշման և Հայաստանի անվտանգության դիտանկյունից:

Ինչ վերաբերում է դաշնակցականների բողոքի ակցիային, կարծում եմ, որ հայրենասեր դաշնակցականները Հայաստանում և Սփյուռքում չեն տրվում ՀՅԴ-ի ներկա վերնախավի սադրիչ քայլերին, և ակցիայի մասնակիցների սակավաթիվ լինելը հենց այդ փաստի մասին էր խոսում: Ազնիվ դաշնակցականները շատ լավ հասկանում են, որ հենց նման ծայրահեղություններն են այդ կուսակցությանը հասցրել ոչնչացման եզրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում