Sunday, 26 03 2023
Ինչո՞վ է տարբերվում Google-ի Bard-ը ChatGPT-ից
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը
Սիսիանի մի քանի բնակավայրերում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Վլադիմիր Պուտին. Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին
Հայաստանը հանգիստ կարող է ունենալ իր սեփական ռազմական արբանյակները
Պետք է դուրս գալ պատրանքներից. Բաքուն դրել է ոչ միայն Արցախի հարց
20:45
Դոնալդ Թրամփ. Բայդենի ռեժիմը, որը զինում է իրավապահներին քաղաքական հակառակորդի դեմ, Ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուից է
20:30
Հենրի Քիսինջեր – Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը
Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը
20:15
Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզում ջրամբարի հակառակորդների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման
Թուրքիան դրական է տրամադրված Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի

Առուշ Առուշանյանի պաշտպաններն ստորագրել են քննչական խումբ կազմելու արձանագրությունը. ՀՀ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին անդրադարձել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմի նոր հայտարարությանը։

«Քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմը, հետևություններ չանելով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հայտարարությունից և շարունակելով մանիպուլյատիվ վարքագիծը` հրապարակել է իր տեսակետը հավաստող «ապացույցներ», ինչին ի պատասխան` ստիպված ենք հրապարակել նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին 2021 թվականի հուլիսի 10-ին կայացված որոշումն ու 2021 թվականի հուլիսի 15-ին հիշյալ որոշումը մեղադրյալին և նրա պաշտպաններին ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը»,- նշված է ՀՔԾ մամուլի ծառայության պարզաբանման մեջ։

Ըստ աղբյուրի՝ պաշտպանության կողմն արդեն երկրորդ անգամ անհասկանալի կերպով պնդում է, որ վերը նշված փաստաթղթերը չեն տրամադրվել իրենց և դատարանին: «Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է հիշյալ փաստաթղթերի փաթեթը բացակայել հենց պաշտպանների մոտ այն դեպքում, երբ դրանց պատճենները վարույթի ընթացքում ներկայացվել են կողմերին և դատարանին: Սակայն անկախ այս հանգամանքից, ինչպես արդեն նշվեց, պաշտպանները դեռևս 2021 թվականի հուլիսի 15-ին ծանոթացել են քննչական խումբ կազմելու մասին որոշմանը, ինչի մասին փաստում է դրա վերաբերյալ կազմված արձանագրությունը` հավաստված վերջիններիս ստորագրություններով»,- հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, որի համաձայն, այսպիսով` առավել քան ակնհայտ է, որ պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ՀՔԾ-ն պաշտպաններին կոչ է անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության ու մասնագիտական էթիկայի շրջանակներում և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում