Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ամեն քաղաքականություն «ճխտվածը» քաղբանտարկյալ չէ. այդ ստատուսը չի կարելի աղավաղել

«ԵԽԽՎ 19 00 բանաձև կա, որով հստակ սահմանվում է, թե հետապնդման ենթարկված որ անձանց կարելի է համարել քաղբանտարկյալ։ Մնացած որևէ դեպքում հանցագործության մեջ մեղադրվողներին քաղբանտարկյալ համարել չի կարելի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ Սյունիքի համայնքապետերը, ովքեր հիմա աջ ու ձախ հայտարարում են, թե իրենք քաղբանտարկյալ են, իսկապե՞ս նրանց կարելի է քաղբանտարկյալ համարել։

Ըստ Խաչատրյանի՝ քաղբանտարկյալ համարվելու համար անհրաժեշտ է, որ անձն ազատազրկվի բացառապես քաղաքական պատճառնելով, որևէ հանցանքի կատարման բացակայությամբ, ազատությունից զրկվի հիմնարար իրավունքների խախտմամբ, օրինակ՝ մտքի, խղճի, դավանանքի, հավաքների ազատության իրավունքի խախտմամբ, քաղաքական դրդապատճառնելով զրկվի նաև արդար դատաքննությունից ու ակնհայտ խտրական պատժի արժանանա։ «Հիմա ես այդ համայնքապետերից որևէ մեկի մեղադրանքին ծանոթ չեմ, ծանոթ չեմ ապացույցներին, չեմ կարող գնահատական տալ, բայց մամուլից տեղյակ եմ, որ բոլորը անցնում են տարբեր հանցագործություններով, առկա է նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք։ Իսկ որևէ անձի քաղբանտարկյալ համարելու համար մեր համար մեկ չափանիշը պետք է լինի ԵԽԽՎ բանաձևը։ Եթե այդ հանցանքները չեն համապատասխանում այդ բանաձևին, ապա այդ անձինք միանշանակ չեն կարող համարվել քաղբանտարկյալ»,-ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ որոշ համայնքապետերի մեղադրանք է առաջադրվել մինչև ընտրությունները՝ 2018 թվականին։ Այսինքն այն ժամանակ, երբ այդ անձինք դեռ քաղաքականության մեջ չէին, ընտրությունների մեջ խառնված չէին, կուսակցական գործունեությամբ չէին զբաղվում։ «Հիմա այդ մեղադրանքները կապել 2021 թվականի ընտրությունների հետ՝ ուղղակի ծիծաղելի է։ Այստեղ ուղղակի այլ խնդիր կա, որ դատական իշխանությունը կամ իրավապահ համակարգը ավելի ադեկվատ չէին արձագանքում, չէին քննում այդ գործերը մինչև վերջին շրջանը։ Այսինքն գալիս ու հանգում ենք պետական համակարգի անգործության հետ, որը հիմա արդեն իր ծիլերը տալիս է այդ անձանց իրավունք տալիս իրենց որակել որպես քաղբանտարկյալ։ Ամեն դեպքում, կրկնում եմ, եթե չկան ԵԽԽՎ բանաձևով սահմանված չափանիշները, ապա այդ անձանց քաբանտարկյալ համարելը շատ սուբյեկտիվ է։

Քաղբանտարկյալն այն ստատուսն է, որը չի կարելի աղավաղել, որովհետև դա քաղաքականությամբ զբաղվող անձանց համար լուրջ պաշտպանիչ շերտ է և անթույլատրելի է այդ պաշտպանիչ շերտն աղավաղելն ու արժեզրկելը»,-ընդգծեց Խաչատրյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս ասաց, որ կա ԵԽԽՎ-ի հայտնի բանաձևը, որը հստակ սահմանում է, թե ով է քաղբանտարկյալը, դրանով սահմանվում են չափորոշիչները.«Շատ կարևոր է հասկանալ, թե մարդիկ հանցագործություն կատարել են, թե չեն կատարել։ Դա ամենակարևոր հարցն է, քանի որ եթե մարդիկ հանցագործություն են կատարել, յուրացումներ են արել, պաշտոնեական դիրք են չարաշահել և ինչ-որ պահի նպատակահարմար են համարել նաև զբաղվել քաղաքականությամբ, ապա դա չի նշանակում, որ իրենք քաղբանտարկյալներ են։ Այո, դա իրենց հարմար է, երբ վտանգ կա, բայց դա չափանիշ չէ։ Քաղբանտարկյալ համարվելու համար հստակ չափորոշիչներ կան։ Ամեն քաղաքականություն ճխտվածը չէ, որ կարող է տեղավորվել քաղբանտարկյալ կատեգորիայի տակ։ Այս երկրում ամեն ինչ արժեզրկվել է։ Անգամ քաղբանտարկյալ կատեգորիան իրենք կարողանում են արժեզրկել, բայց իզուր թող չտեղավորվեն այդ կատեգորիայի տակ։ Մենք վեհ ու արժեքավոր քաղբանտարկյալներ ենք ունեցել։ Թող բարի լինեն այդ տերմինը չարժեզրկեն ու մի սրբություն գոնե մաքուր թողնեն»,-ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ բավարար տվյալներ չկան այդ համայնքապետերից որևէ մեկին քաղբանտարկյալ համարել, իսկ որ պահից նման տվյալներ եղան, ապա որևէ իրավապաշտպան կաշկանդված չէ նրանց համարել քաղաքական բանտարկյալ ու հայտարարել, որ քաղաքական հետապնդում է կատարվում.«Բայց այս պահի դրությամբ, եթե եղել են յուրացումներ, եղել են հանցագործություններ, պաշտոնի չարաշահում, ապա կներեք, ոչ, դուք քաղբանտարկյալ չեք։ Միայն այն փաստը, որ իրենք քաղաքականության մեջ են եղել և հիմա քրեական հետապնդում է իրականացվում, ինքնստիքյան չի կարող նշանակել, որ քաղաքական հետապնդում է իրականացվոմ և նրանք քաղբանտարկյալներ են։ Որ պահից բավարար տեղեկատվություն եղավ, ես ինքս որևէ բանով կաշկանդված չեմ, որ որևէ մեկը քաղաքական բանտարկյալ է։ Բայց այս պահին նման պնդում անել չեմ կարող»,-ասաց Կարապետյանցը՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից գործընթացն իր մոտ անհանգստություն առաջացնում է, քանի որ չէր կարող այնպես լիներ, որ յուրացումները միայն Սյունիքի մարզում լինեին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում