Friday, 29 03 2024
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ

Չենք կարող Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ֆիքսման

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  Հայաստանին կոչ է արել «մտածել խաղաղության մասին և շրջել պատերազմի էջը»:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: «Դրանք պահանջում են հայկական զորքերի ամբողջական և անվերապահ դուրսբերում մեր տարածքներից և վերջ տալ պատերազմին: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին և շրջել պատերազմի էջը: Մենք պատրաստ ենք դրան», – ասել է նա՝ հավելելով. – «Բարի կամք և շատ պրագմատիկ մոտեցում ցուցաբերելով՝ համեմատաբար կարճ ժամանակում հնարավոր է լուծել դեռ քննարկվող հարցերի մեծ մասը և հիմք դնել տարածաշրջանային լայն համագործակցության»:

Հիշեցնենք, որ Երևանում Շառլի Միշելի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներին, ասել էր, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, և դրա դրսևորումները տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ շատ կարևոր է Եվրամիության նախաձեռնությունը. «ԵՄ-ն ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով այցելեց տարածաշրջան ու առաջարկություններ ներկայացրեց։ Դրանք բավականին լավն են։ Օրինակ՝ 4 կետանոց առաջարկը  շատ խելքին մոտ է։ Առաջին կետով՝ թուլացնել ագրեսիվ հռետորաբանությունը, վերադարձնել գերիներին։ Երկրորդ կետը կապված էր սահմանազատման հետ՝ դեմարկացիա, դելիմիտացիա, բայց միայն այն դեպքում, երբ զորքերը երկու կողմից հետ քաշվեն։ Մյուս կետով՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը։  Վերջին կետն էլ կապված էր խաղաղության պայմանագրի ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Ուզում եմ նշել, որ Եվրամիության առաջարկած բանաձևը շատ հետաքրքիր է, խորհուրդ եմ տալիս Ադրբեջանին ուսումնասիրել այդ փաստաթուղթը։ Այստեղ երկու կողմի շահերն էլ կան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանը հույս հայտնեց, որ թե՛ Երևանը և թե՛ Բաքուն լրջորեն կուսումնասիրեն Եվրամիության առաջարկությունները․ «Քանի որ Եվրամիությունն ունի շատ մեծ փորձ կոնֆլիկտները լուծել խաղաղ ճանապարհով։ Դա է պատճառը, որ կողմերի առաջ կարող է իսկապես երկխոսության ու խաղաղ պայմանագրի ստորագրման հնարավորություն բացվել։ Հայկական կողմի բոլոր մտահոգություններն այստեղ ներառված են՝ գերիների վերադարձ, զորքերի հետքաշում։ Կա նաև Ադրբեջանի շահը, քանի որ Ադրբեջանն է ուզում, որ դեմարկացիա անցկացվի, ապաշրջափակում լինի։ Ուրեմն ՝ եթե  կողմերն ուշադրությամբ ուսումնասիրեն Եվրամիության առաջարկները, դա  մեծ հեռանկարներ կբացի մեր տարածաշրջանի համար»։

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանն այս  իրավիճակում չի ուզում կնքել խաղաղության համաձայնագիր, մեր զրուցակիցն ասաց․ «Ես այդպիսի տպավորություն չունեմ։ ՀՀ իշխանություններն ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի բազմիցս հայտարարություններ են արել, որ պատրաստ են։ Բայց մենք չենք  կարող խաղաղության պայմանագիր կնքել՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ֆիքսման։ Մենք չենք կարող դեմարկացիա սկսել, երբ մեր գերիները Ադրբեջանում են։ Դրանք նախապայմաններ չեն, դրանք հարցեր են, որոնք պետք է լուծվեին եռակողմ համաձայնագրի հիման վրա։ Ես չէի ասի, թե Հայաստանը համաձայն չէ։ Նիկոլ Փաշինյանը ողջունեց Եվրամիության ակտիվ աշխատանքը մեր տարածաշրջանում։ Պարզ է, որ համավարակի պատճառով այդ  ակտիվացումը վերջին մեկուկես տարում  թուլացել էր, բայց հիմա ԵՄ-ն շարունակում է ակտիվ աշխատել։Մենք այդ ակտիվությունից պետք է օգտվենք, որպեսզի չմնանք ռուս-թուրքական տիրույթում, որպեսզի միջազգայնացնենք այդ ֆորմատ։ Մինչ այս էլ այդպես է եղել, վերջին մեկուկես տարվա պատմություն է, որ երկու խաղացողներ նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել։ Մենք նորից պետք է վերականգնենք այն իրավիճակը, երբ տարածաշրջանում կային շատ խաղացողներ՝ Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Չինաստան, Իրան։ Մենք չպետք է տարածաշրջանը թողնենք մեկ-երկու խաղացողի։Ես չեմ համարում, որ իշխանություններն այս առումով խնդիր են ստեղծում»։

Ինչպե՞ս կարձագանքի արևմուտքի ակտիվությանը Ռուսաստանը, հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց․ «Եթե Եվրամիության ջանքերը կապված լինեին ռազմական, ռազմատեխնիկական հարցերին՝ միգուցե Ռուսաստանը ցավոտ ընկալեր։ Բայց  այս ակտիվությունը ոչ մի կապ չունի ռազմական գործողության հետ, ռազմական հարցերի հետ։ Այս ակտիվացումը  կլուծի Հայաստանի սոցիալական հարցերը,  աշխատատեղեր կբացի, կոմունիկացիոն հարցեր կֆինանսավորի։ Ի՞նչ խանդ պետք է ցույց տա Ռուսաստանը։ Բացի այդ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանը չունի այնպիսի ուժ, որ բոլոր ուղղություններով պայքարի՝ Չինաստան, Միջին Ասիա, թալիբներ․․․Ես չեմ կարծում, որ մեր հետ կապված Ռուսաստանը դժգոհություն հայտնի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում