Հուլիսի 4-ին Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով հանդիպելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք մոտալուտ այցի մասին: Մինչ այդ, Էմանուել Մակրոնին հղված շնորհավորական ուղերձում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը խոսել էր հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի, առանձնաշնորհյալ հարաբերության մասին: Այդ հանգամանքը իհարկե անկասկած է, սակայն իր հետ բերում է նաև դրանից բխող մի հարց կամ խնդիր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ: