Հնդկաստանի Մումբայի մեգապոլիսում շաբաթ երեկոյից շարունակվող տեղատարափ անձրևներից 33 մարդ է զոհվել, ևս վեցը տուժել են: Այդ մասին երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, հաղորդել է The Times of India-ն:
Նշվում է, որ նախորդ օրը հորդառատ անձրևի պատճառով երկու սողանք է տեղի ունեցել, և մեկ տուն փլուզել է: Նաև արձանագրվել է հոսանքահարվելուց մահանալու երեք դեպք: Որոշ շրջաններում մինչև ութ ժամ տևող հոսանքազրկում է եղել:
Ուժեղ ջրհեղեղները սկսվել են Մումբայի արևելյան և արևմտյան արվարձաններում:
Սկսվել են նաև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների ընդհատումներ, ինչը հանգեցրել է թռիչքների հետաձգման և չեղարկման: