Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Ուշագրավ հանդիպում Բաթումիում. Ինչո՞ւ ԵՄ-ն Հայաստանին Վրաստանից շատ օգնություն հատկացնելու որոշում կայացրեց

Այսօր՝ հուլիսի 19-ին Բաթումիում հանդիպելու են Եվրամիության, Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի նախագահները:

Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թվիթերի իր էջում գրել է․ «Ուրախ եմ Բաթումիի միջազգային համաժողովում ողջունելու Եվրոպական խորհրդի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներին»։

Ակնկալվում է, որ Շառլ Միշելի, Վլադիմիր Զելենսկու, Մայա Սանդուի ու Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպմանը քննարկվելու է ասոցացման համաձայնագիրը ստորագրած Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ Եվրամիության համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցերը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանն այսօր ցույց է տալիս, որ չի փոխում իր արտաքին քաղաքականությունը և պատրաստում է Եվրամիությանն անդամակցության հայտը․ «Դրա համար բոլոր այսպիսի հանդիպումներն ու քննարկումները Վրաստանի համար շատ կարևոր է։ Այլ  հարց է, որ այս ամենը զուգակցվում է Վրաստանի ներքաղաքական  ճգնաժամի հետ։ Ասեմ, որ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան եռյակը մի ֆորմատ է, որը փորձ է արվում ներկայացնել որպես առաջատար, բայց հստակ աշխատող ֆորմատը Արևելյան գործընկերության ֆորմատն է և որի շրջանակներում աշխատանքներ են տարվում։Մնացածը զուտ սիմվոլիկ բնույթ է կրում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ այս  հանդիպումն ինչ-որ տեղ հնարավորություն  է տալիս ռեսթարթ անել վրաց-ուկրաինական հարաբերությունները, որոնք Սաակաշվիլու պատճառով  ճգնաժամային էին։ «Կհիշեք նաև, որ դեսպանն էր հետ կանչվել։Թբիլիսին վերջին ամիսներին կարողացավ  դիվանագիտական գործընթաց ապահովել, որի շրջանակներում վրաց-ուկրաինական հարաբերություններում կարողացան ռեստարտ ապահովել ։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ այս ֆորմատի քայլերից մեկը նման կոնֆերանսին մասնակցությունն է։ Բայց եթե  մենք բովանդակության մասին ենք խոսում, ապա Արևելյան գործընկերության ամեն պետություն ունի իր ճանապարհային քարտեզը, խնդիրները,  բարեփոխումների փաթեթը, որը պետք է ապահովել։ Իսկ քանի որ այդ երեք երկրները ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը տնտեսական բաղադրիչի հետ մասին, այդ ամենը պետք է դիտարկել այդ ընդհանուր գործընթացների շրջանակներում։ Իրենք ցույց են տալիս, որ ունեն ստորագրած այս փաստաթղթերը, ցույց են տալիս նաև, որ իրենց ցանկությունն ավելին է, քան այսօր կա և այդ ուղղությամբ փորձում են աշխատանք տանել՝  եվրոպական ուղղությամբ շարժվելու համար․։

Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ Շառլ Միշելի տարածաշրջանային այցը ևս շատ կարևոր է․«Եվրամիությունը կոնկրետ իր մոտեցումները ներկայացրեց մեր հարցի շուրջ։ Վրաստանում այցի հիմնական հատվածը վերաբերում էր ներքաղաքական ճգնաժամին։ Եթե հիշենք, որ նախկին այցի շրջանակներում նախապատրաստվեց ու դրանից հետո Շառլ Միշելի ներկայությամբ ստորագրվեց ապրիլի 15-ի համաձայնագիրը՝ Վրաստանի իշխանությունների ու ընդդիմության միջև, ինչ- որ չափով կարող ենք ասել, որ այն ժամանակ այդ ճգնաժամային փուլն ավարտվեց։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ  ներքաղաքական զարգացումներում նոր իրավիճակ է և Շառլ Միշելի այցն ու միջնորդությունը կարևոր է՝ ներքաղաքական այս պրոցեսները հանդարտեցնելու համար»։

Մեր այն հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի շատ օգնություն է հատկացնելու, քան Վրաստանին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մենք այստեղ պետք է հստակ անջատենք այն գրանտները, որոնք այդ փաթեթի շրջանակներում են տրվում և վարկերը։Այստեղ հստակ նշված է, որ կան ծրագրեր, որի համար այդ վարկերը տրամադրվում են։ Թե ինչ տոկոսներով՝ դա արդեն կարող ենք ճշտել փոխվարչապետի գրասենյակից։ Բայց իմ կարծիքով՝ նաև տարածաշրջանային վերջին գործընթացները ևս իրենց ազդեցությունն են ունեցել։ Մի կողմից Եվրամիությունը փորձում է այս բարդ իրավիճակում Հայաստանին աջակցել, իսկ մյուս կողմից՝  հույս ունեն, որ Երևանը արտաքին քաղաքականության մեջ հստակ այլ քայլերի կարող է գնալ։ Գուցե այս ամենից կան որոշակի սպասումներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում