
Փոքրիկ ցատկող սարդերը կարողանում են անել այն, ինչը մինչ այս համարվել է, որ ունակ են կատարել միայն ողնաշարավոր կենդանիները:
Նրանք կարողանում են տարբերել շնչավոր և անշունչ առարկաները: Այս մասին կատարված հետազոտությունների արդյուքները հրապարակվել են PLOS Biology. պարբերականում:
Հայտնի է ցատկող սարդերի 5800 տեսակ: Նրանք ապրում են տարբեր վայրերում , անգամ անապատներում և Էվերեստի գագաթին: Հետազոտողների խումբն ուսումնասիրել է M. semilimbatus տեսակի 60 նմուշ, որոնք տարածված են Հյուսիսային կիսագնդում:
Սարդերի առջև տեղադրվել են էկրաններ, որոնց վրա լույսի կետերը շարժվել են այնպես, որ շնչավոր և անշունչ առարկաների պատկերներ ստեղծեն: Երբ սարդերը նկատել են շնչավոր առարկա, մասնավորապես սարդ հիշեցնող պատկերը, ապա շատ հանգիստ են արձագանքել: Իսկ երբ նրանց առջև հայտնվել է էլիպս հիշեցնող պատկեր կամ լուսային կետերը, անկանոն շարժումներ են կատարել, այդ ժամանակ սարդերն անշարժացել են պաշտպանական դիրքում և ուշադիր հետևել են պատկերի շարժին:
Իսկ երբ սարդերին ցույց են տվել միաժամանակ մի քանի էկրաններ տարբեր պատկերներով, նրանք անբնական շարժումներ են կատարել:
Սարդերը 8 աչք ունեն, որոնք նրանց 360 աստիճանի տեսադաշտ են ապահովում: Միևնույն ժամանակ կենտրոնական աչքերն ավելի պարզ են տեսնում, քան կողային աչքերը: Գիտնականները կարծում են, որ փորձարկման արդյունքում պարզ է դարձել, որ սարդերը տարբերում են իրենց ծանոթ և անծանոթ առարկաները: Անծանոթ առարկաները սարդերը փորձել են ավելի լավ ուսումնասիրել,իսկ ծանոթ պատկերները դիտարկել են առարկաներ, որոնք վտանգ չեն ներկայացնում իրենց համար: Գիտնականները մտադիր են փորձարկումները շարունակել խխունջների և այլ միջատների վրա, սրանով իսկ ապացուցելու են, որ այս կենդանիները շատ ավելի խելացի են, քան թվում է: