Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպային պատուհասած ավերիչ ջրհեղեղների ֆոնին, կոչ է արել ավելի արագ իրագործել կլիմայի փոփոխության դեմ պայքարի քաղաքականությունը:
Արեւմտյան Գերմանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից ավելի քան 150 մարդ է զոհվել, որոնք տեղի են ունեցել շաբաթվա կեսին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով։
Եզրակահանգումները ոչնչով չեն տարբերվում արդեն հայտնիից. մենք պետք է շտապենք և պետք է ավելի արագ շարժվենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում», – ասել է Մերկելը ջրհեղեղից տուժած Ռեյնլանդ-Պֆալցիի Ադենաու քաղաք կատարած այցի ժամանակ:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ չպետք է եզրակացություններ անել միայն մեկ ջրհեղեղի հետևանքների վերաբերյալ, պետք է հաշվի առնել ընդհանուր պատկերը:
Մերկելը հորդորել է ավելի վճռականորեն պայքարել կլիմայի փոփոխության դեմ։