Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գիտնականներն առաջին անգամ չափել են արևի էլեկտրական դաշտը

Ամերիկացի գիտնականները, հիմնվելով NASA- ի Parker Solar Probe արևային զոնդի տվյալների վրա, չափել են արևային քամու հիմնական բաղադրիչի՝ էլեկտրոնների հոսքի ուժգնությունը, որն առաջին անգամ հնարավորություն է տվել ճշգրիտ կերպով հաշվարկելու արևային էլեկտրական դաշտի ներուժը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են The Astrophysical Journal- ում:

Արեգակի էլեկտրական դաշտն առաջանում է պրոտոնների և էլեկտրոնների փոխազդեցության արդյունքում, որոնք առաջանում են, երբ ջրածնի ատոմներն առանձնանում են արևի խորքում ջերմամիջուկային սինթեզի արդյունքում առաջացած ջերմության ազդեցության տակ: Ե՛վ այդ, և՛ մյուս մասնիկները կազմում են արևային քամին, որն արեգակնային մակերևույթից անցնում է հելիոսֆերայի արտաքին շերտի ուղղությամբ:

Որոշ էլեկտրոններ հոսքում պահվում են դրական լիցքավորված պրոտոնների միջոցով, իսկ որոշները, ունենալով պրոտոններից 1 800 անգամ պակաս զանգված, անջատվում են դրանցից և վերադառնում արեգակի մակերևույթ: Էլեկտրոնների այս շարժումը որոշում է Արեգակի էլեկտրական դաշտը:

Այովայի համալսարանի ֆիզիկոսները վերլուծել են արեգակի պսակն ուսումնասիրող Parker Solar Probe ավտոմատ տիեզերական սարքի նոր տվյալները, որն աստղից թռել է ընդամենը 0,1 աստղագիտական ​​միավոր հեռավորության վրա՝ ավելի մոտ, քան նախկինում գտնվող ցանկացած սարք, և ստացվել է նոր պատկերացում արեգակի էլեկտրական դաշտի մասին:

«Այստեղ հիմնականն այն է, որ հնարավոր չէ այդպիսի չափումներ կատարել արևից հեռու: Դուք կարող եք դրանք կատարել միայն այն ժամանակ, երբ մոտենաք», – համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ մեջբերված են հետազոտության հեղինակներից մեկը՝ ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնի դոցենտ Ջասպեր Հալեկասի խոսքերը:

Մասնավորապես, հետազոտողները գնահատել են հեռացող և վերադարձող էլեկտրոնների հարաբերակցությունը և ավելի ճշգրիտ քան նախկինում երբևէ հաշվարկել են արևային էլեկտրական դաշտի պարամետրերը, դրա լայնությունը և կազմաձևը:

«Էլեկտրոնները փորձում են փախչել և պրոտոնները փորձում են հետ քաշել դրանք: Դա էլեկտրական դաշտն է, – ասում է Հալեկասը: Եթե էլեկտրական դաշտ չլիներ, բոլոր էլեկտրոնները կհեռանային և կանհետանային»: Բայց էլեկտրական դաշտը պահում է բոլոր մասնիկները միասին, որպես մեկ միատարր հոսք»։

Հետազոտողները պատկերավոր կերպով նկարագրում են արևի էլեկտրական դաշտը հսկայական բաժակի և էլեկտրոնները գնդակների տեսքով, որոնք տարբեր արագության պտտվում են նրա ներքին մակերևույթի երկայնքով: Որոշ էլեկտրոններ կամ գնդակներ բավականաչափ շարժունակ են բաժակի եզրը հատելու համար, իսկ մյուսների շարժումն աստիճանաբար դանդաղում է, և, ի վերջո, սահում են դեպի բաժակի հատակը:

«Ըստ էության, կա էներգետիկ սահման բաժակը լքող գնդակների և նրանց միջև, որոնք դա չեն կարող, և այն կարելի է չափել: Արևին բավական մոտ լինելով՝ մենք կարող ենք էլեկտրոնների բաշխման ճշգրիտ չափումներ կատարել: Սկզբում չափում ենք այն էլեկտրոնները, որոնք վերադառնում են, և ոչ թե հեռացողները, – բացատրում է գիտնականը: – Այսպիսով, մենք կարող ենք որոշել, թե այդ արագացումից որն է ապահովում Արևի էլեկտրական դաշտը: Թվում է, որ դա շատ փոքր մասն է: Դա  արեգակնային քամուն գլխավոր ազդակ տվողը չէ, բայց դա մատնանշում է այլ մեխանիզմներ, որոնք ավելի շատ էներգիա են տալիս»:

Հեղինակները հույս ունեն, որ իրենց ուսումնասիրության արդյունքները ավելի ճշգրիտ պատկերացում կտան արեգակնային քամու ՝պլազմայի հոսքի մասին, որը Արեգակից հեռու է թռչում ժամում միլիոնավոր կիլոմետրեր արագությամբ և ողողում Երկիրն ու արեգակնային համակարգի այլ մոլորակները, ինչպես նաև էական ազդեցություն ունի նաև տիեզերական սարքերի աշխատանքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում