Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Որևէ երկրում նման կարգավորման անհրաժեշտություն չկա. Մամուլն ինքն է որոշում ինչին հղում անել, ինչին՝ ոչ

Ռուսաստանում օրենսդրական նախագիծ է մշակվում, որով ԶԼՄ-ներին կարգելվի հղում կատարել Telegram-յան ալիքներով տրված տեղեկատվությանը և լուրերին։ Նախատեսվում է օրենքն ընդունել մինչև պետական դումայի ընտրությունները։

Նկատենք, որ պատերազմից հետո Հայաստանում ևս սկսեցին մտմտալ նման մի օրենսդրական նախաձեռնության շուրջ, համանման նախագիծ անգամ մշակվեց, սակայն չընդունվեց ու քննադատվեց ԶԼՄ-ների խնդիրներով զբաղվող փորձագետների կողմից։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ում նման նախաձեռնությանը նկատեց, որ ՌԴ-ի համար դա նորմալ է, հասկանալի է, բայց շատ վտանգավոր կլինի, եթե հանկարծ մեր իշխանությունը որոշի կրկնօրինակել այդ նախաձեռնությունը.«Որևէ երկրում նման կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Մամուլն ինքն է որոշում ինչին հղում անել, ինչին՝ ոչ։ Աղբյուրների ընտրությունը դա միայն մամուլի լիազորությունների շրջանակնում է։ Պետությունը այդտեղ որևէ սահմանափակման, միջամտության կարիք չունի։ Հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես անհամաչափ միջամտություն արտահայտվելու ազատությանը և մամուլի աղբյուրների գաղտնիության պաշտպանության իրավունքին։ Այնպես որ հուսով եմ մեր պատգամավորները այնքնա խելամիտ կլինեն, որ ՌԴ նման կարգավորումները չեն արտատպի մեր իրականություն»,-ասաց Դոյդոյանը։

Մեր դիտարկմանը՝ հատկապես պատերազմից հետո մենք տեսանք, թե շատ հաճախ Telegram-յան ալիքներով տրված հիմնականում տեղեկատվությանը ինչ ազդեցություն էր ունենում, ինչ հետևանքներ էր առաջացնում և անգամ այս պարագայում նմանկարգավորման անհրաշեշտություն չկա՞, Դոյդոյանը պատասխանեց.«Անգամ այդ պարագայում նման կարգավորման կարիք չկա, որովեհտև շատ հաճախ հենց Telegram-յան ալիքներն էին ճշմարտության մասին տեղեկացնում հանրությանը, երբ պետությունը ճշմարտությունը քաքցնում էր հասարակությունից։ Չեմ ասում՝ դա լավ է, թե վատ, բայց դա տեղեկատվության աղբյուր էր։ Իսկ ընդհանրապես սկզբունքն այն է, որ մամուլի, լրատվամիջոցների աղբյուրների պաշտպանության իրավունքին պետությունը չի կարող միջամտել։ դա միայն կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ այն էլ ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ կանխելու նպատակով։ Այնպես որ դա վտանգավոր նախաձեռնություն եմ համարում, բայց հասկանալի է, որ դա Ռուսաստանում է լինում»,-ասաց Դոյդոյանը՝ ևս ավելացնելով, որ համանման նախաձեռնություն պատերազմից հետո նախաձեռնվեց մեր պատգամավորների կողմից, բայց հույս հայտնեց, որ դա կյանքի չի կոչվի։ «Դա կլինի անհարկի, ոչ համաչափ միջամտություն մամուլի գործունեությանը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում