
Մոլորակի ամենամեծ պալանետարիումը Շանհայում կիրակի, պաշտոնապես սկսել է այցելուներ ընդունել: Ինչպես հաղրդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, այս թանգարանի բացումը մեծ իրարանցում է առաջացրեց բնակիչների շրջանում:
Առավոտյան հսկայական հերթ են գոյացել համալիրի շուրջ: Հնարավոր է եղել ներս մտնել նախապես գնված տոմսով: Հաջորդ շաբաթվա բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից մի քանի ժամվա ընթացքում:
Աստղագիտական թանգարանի բացման առաջին իսկ օրն արդեն ունեցել են 6 հազար այցելու ։
Թանգարանում ներկայացված են 70 երկնաքարերի նմուշներ, այդ թվում՝ ներառյալ Լուսնի, Մարսի և Վեստա աստերոիդի նմուշները: Հավաքածուն ներառում է նաև Իսահակ Նյուտոնի, Գալիլեո Գալիլեյի, Նիկոլաուս Կոպեռնիկոսի և մի շարք այլ գիտնականների ինքնատիպ աշխատանքներ:
Ըստ գլխավոր հատակագծի, հիմնական շենքը բաղկացած է երկնային մարմիններ հիշեցնող երեք կառույցներից: Համալիրը, որի շինարարությունը սկսվել է 2016-ի նոյեմբերին, գտնվում է Շանհայի Պուդոնգ շրջանի ազատ առևտրի գոտում: Հիմնական շենքի ընդհանուր մակերեսը 38 հազար քառակուսի մետր է, իսկ հարակից կառույցներով ամբողջ համալիրը տեղակայված է 58,6 հազար քառակուսի մետր տարածքում:
Watch: World's largest planetarium opens in Shanghai pic.twitter.com/rxeYGOSHCi
— CGTN (@CGTNOfficial) July 17, 2021