Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Սյունիքի համայնքապետերին բռնելը թոզփչոցի է. արմատական գործողություններ են պետք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

Պարոն Մալխասյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Դուք իրատեսակա՞ն եք համարում ռազմական նոր գործողությունները:

-Այդ վտանգը միշտ էլ կա, ակնառու է: Թուրքիան ու Ադրբեջանը զգալով իրենց հաղթանակի ժամանակավոր լինելը և օգտագործելով Իրանի, Ռուսաստանի ու Հայաստանի թուլությունը, փորձում են առավելագույնը կորզել՝ արագորեն իրականացնելով իրենց տնտեսական, քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ նպատակները տարածաշրջանում: Իրենց նպատակները միյան ներկայի հետ չեն կապված: Իրենց նպատակները կապված են ապագայի հետ է. Միավորել  թրքալեզու  պետությունները: Իսկ այդ ճանապարհին Հայաստանը իրենց համար խոչընդոտ է հանդիսանում, ճանապարհը փակել է: Թուրքիան հիմա բացահայտ ցույց է տալիս իր նկրտումները և եթե իրենք դա կյանքի կոչեցին, ապա մենք շատ կտուժենք:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ի վիճակի՞ Է նոր պատերազմ  վարել, դիմակայել նոր ռազմական գործողությունների:

-Եթե ճիշտ ղեկավարություն ունենանք, ճիշտ քայլեր ձեռնարկվեն, ճիշտ դիվանագիտություն ունենանք, ապա միանշանակ կարող ենք: Աշխարհում հիմա պատերազմները թվաքանակով չէ: Հիմա տեխնոլոգիաների դարաշրջան է: Հիմա հնարավոր է 10 հոգով 10  հազար հոգու հաղթել: Շատ կարևոր է ճիշտ դիվանագիտություն ունենալը: Հայաստանը եթե խելացի վարվեր, ապա ԱԳՆ-ի վրա փող չէր ծախսի: Դրանք ոչ մի արդյունք չեն տալիս: Դեսպանները զբաղված են  միայն իրեն ունեցած անձնական հարստությունը շատացնելով: Մենք մեր անցյալից  դասեր չենք քաղում: Ատաջին պատերազմում, երբ մենք կռվեցինք, բոլոր ռազմական փորձագետները հաստատում են, որ  Ադրբեջանը 90-ականներին գրեթե 10  անգամ իր բոլոր ռեսուրսներով մեզանից ուժեղ էր, բայց քանի որ մեր դիվանագիտությունը շատ ուժեղ էր առաջ տարվում, որ ադրբեջանցիները թուրքերի հետ գժտվեցին և Թուրքիան չէր աջակցում Ադրբեջանին: Ոչ միայն չէր աջակցում, այլև սահմանը բացել էր և սահմանո ցորեն, ալյուր էինք բերում: Արդյունքում էլ մենք հաղթեցինք: Բա դա ոնց եղավ, որ անգամ բանակ չունենալով մենք հաղթեցինք: Իսկ դա հնարավոր եղավ միայն քայլերի ճիշտ հաջորդականության շնորհիվ: Քաղաքականության մեջ  հանգամանորեն մշակված, իրատեսական քայլերը բերում են հաջողության: Իսկ  եթե իրատեսականությունից կտրված ես, ապա հաջողությունը բացառված է: Մենք մինչև հիմա չենք կարողանում անգամ Ռուսաստանի հետ հարաբերություններ ճշգրտել: Հիմա եվրոպացիները եկել են Հայաստան, օժանդակություւններ են տրամադրում Հայաստանին և դա Ռուսաստանի մոտ խանդ է առաջացնում: Ինչ գիտեք, որ այս օրերի սահմանի լարումները իրենք չեն նախաձեռնել ի հեճուկս եվրոպացիների:

Դուք նման կարծիքի՞ եք:

-Այո, ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք մեր խելքը պետք է առաջ շարժենք, որը չենք կարողանում անել, քանի որ երկրի կառավարման ղեկն ում ձեռքը որ տվել ենք, իրենք խնդիրը չեն կարողանում խորքային պատկերացնել, պոպուլիստ ելույթներ են ունենում, որի տակ ոչ մի  բան չկա:

Պարոն Մալխասյան, սահմանային լարված այս շրջանում չի հանդարտվում նաև ներքաղաքական կյանքը: Ընդդիմություն կոչվածը հայտարարում է, որ իրենք դառնալու են ռադիկալ ընդդիմություն և շարունակելու են փողոցային պայքարը, օր ու արև չեն տալու իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին են սպառնում ամեն չորեքշաբթի ԱԺ գնալուց: Այս իրավիճակում մենք կարո՞ղ ենք նոր ռազմական գործողությունների դիմակայել:

-Մինչև ներքին հակասությունները չլուծվեն արտաքին ճակատում մենք ոչ մի հաջողություն չենք ունենալու: Հիմա նրանք, ովքեր երկրի ներսում խառնաշփոթ են հրահրում, գիտակցաբար, թե անգիտակցաբար աջակցում են թշնամիներին: Պետությունը  քայքայվում է ներսից: Եթե մեր ուժը հավաքական չէ, մուրճը նույն կետին չի խփում, ուրեմն  մեր գործն առաջ չի գնա: Ներքին հակասությունները ի սկզբանե էր պետք լուծել: Հին աղբը սկզբից էր պետք մաքրել՝ քաղաքական ու իրավական գնահատական տալով  նախորդ իշխանություններին՝ սկսած Լևոնի իշխանությունից: Սկսած  90-կաններից մինչև իրենց իշխանության գալու ժամանակահատվածին պետք էր տալ քաղաքական ու  իրավական գնահատական ու փոխել սահմանադրությունը: Չարեցին: Փոխարենը  կեղտի վրա կառուցեցին իրենց իշխանությունը,որից ոչ մի բան դուրս չի գա: Եթե տակը կեղտ է, ապա  ինչքան էլ ուզում ես սիրուն շենք կառուցել, դրանից բան չի փոխվի:

Բայց ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյնաը օրենքի դիկտատուրա է խոստացել:

-Մոռացեք: Եթե  օրենքի դիկտատուրա ասելով նկատի ունեն Սյունիքի համայնքապետերին բռնելը, ապա դա թոզփչոցի է: Արմատական գործողություններ են պետք: Էդ մինչև հիմա չգիտեի՞ն, որ պղնձաձուլական կոմբինատը Քոչարյանինն է: Նո՞ր իմացան, որ ոտքի են կանգնել, ստուգումներ են անում: Միանգամից պետք է ազգայնացնել այդ կոմբինատը: Դա պետության հարստությունն է: Նրանք տարիներ շարունակ թալանել են: Եթե սկսեն ազգայնացման գրործընթաց, այ դա կլինի արմատական: Իսկ եթե նման քայլեր չարվեցին, ապա ինչքան էլ ուզում ես եվրոպաները փող տան, դա իրավիճակ չի փոխի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում