Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Այսօր ժողովուրդը միասնական է, բայց ընդդիմությունը ժողովրդի հետ չէ. նրանք ուզում են Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված երկրի հերն անիծեն

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել: Նա նաև նշել է, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում:

Այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ այո, ամեն տեսակի սադրանքներով Ադրբեջանը իրավիճակը տանում է պատերազմի. «Ամեն ինչ անում է, որ նորից պատերազմ սկսի, քանի որ իրենց ծրագիրը կիսատ է մնացել: Իրենք Զանգեզուր են ուզում, էս վերջերս խոսում են նաև Սևանի, Երևանի մասին: Ոտքները պնդացրել են, թուրքերի հետ միասին ուզում են թուրանական պետության խնդիրը լուծեն: Դրա համար իրենք անընդհատ սադրանքների են գնալու, որ մենք պատերազմ սկսենք, բայց մենք չենք սկսելու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, Մելքոնյանն ասաց. «Իրենք ասում են՝ մենք պատրաստ ենք խաղաղության, Հայաստանը չի ուզում: Բայց խաղաղության գնանք ինչի՞ գնով: Իրենք ուզում են, որ մենք Ղարաբաղը ճանաչենք որպես Ադրբեջանի մաս, որը մենք երբեք չենք անելու: Իսկ սահմանազատումն ու սահմանագծումը տարիների խնդիր է:

Վերջերս Ուկրաինայի հետ կապված ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն ասաց՝ ինչ սահմաններով մտել եք ԽՍՀՄ-ի մեջ, այնպես էլ դուրս եկեք: Իսկ մենք Խորհրդային Միության մեջ, որ մտել ենք, Նախիջևանն էլ է մերը եղել, Ղարաբաղն էլ: Հիմա իրենք կգնա՞ն դրան: Իհարկե, չեն գնա: Հետևաբար, եթե սահմանազատում ենք անում, ո՞ր թվականի սահմաններն ենք հիմք ընդունում: Սա շատ վիճելի հարց է, որը միանգամից չենք կարող լուծել ու գնալ սահմանազատման: Դրա համար տարիներ են պետք: Իսկ ադրբեջանցիները մեզ շտապեցնում են»:
Նախկին փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը բոլոր ուղղություններով էլ կփորձի սադրանքների գնան. «Իրենց ախորժակը չի փակվել: Դրա համար մենք պետք է միասնական լինենք: Ժողովուրդը միասնական է, բայց ընդդիմությունը ժողովրդի հետ չէ: Երբ մենք միասնական լինենք, մենք մեր խնդիրները կլուծենք: Ցավոք կան մարդիկ, որոնք խանգարում են դրան, ուզում են Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված մեր երկրի հերն անիծեն»:

Գագիկ Մելքոնյանն անդրադարձավ նաև Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել, որ իրենք չեն ուզում ռազմական գործողություններ սկսել, բայց պետք է պարտաստ լինեն. «Ալիևը միշտ էլ իրեն հակասել է, իր խոսքը միշտ էլ այդպիսին է եղել, բայց մենք պետք է հասկանանք նպատակը: Եթե ինքը խոսում է հիմարավարի, ուրեմն դրա տակ մի նպատակ ունի: Մենք պետք է բոլոր դեպքերում պատրաստ լինենք և զգույշ»:

Նա հավաստիացրեց, որ այսօր հայկական բանակում արդեն բավականին դրական փոփոխություններ են եղել. «Ամեն ձևով պատրաստվում ենք, այնպես չի, որ պառկած քնած ենք: Ինչ հնարավոր է անել, արվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում