Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Այս ընտրական վեճը լուծված է. ՍԴ դատավարությունը ցույց տվեց՝ Հրայր Թովմասյանն առայսօր դե ֆակտո շարունակում է մնալ ՀՀԿ անդամ

«Թերևս Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաանհեթեթ չորս դիմումներն էին ներկայացվել Սահմանադրական դատարան: Դիմումներ, որոնք որ ամեն ինչի հետ կարող էին կապ ունենալ, բացի իրավագիտությունից: Այս անգամ, եթե ՍԴ-ն դեմ գնար ժողովրդի կամքին և այդ խայտառակ դիմումները բավարարեր, դա կնշանակեր, որ Հայաստանը որպես պետություն լինելիության լուրջ վտանգի առաջ կկանգներ: Ուրախ եմ, որ ՍԴ-ն իր մեջ ուժ գտավ և դիմակայելով նաև որոշակի ճնշումների, չտրվեց սադրանքների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ գնահատելով Սահմանադրական դատարանի որոշումը, որով ընտրությունների արդյունքները մնացին անփոփոխ:

Մեր դիմարկմանը՝ ՍԴ որոշման պատճառաբանական մասում ամեն դեպքում կարո՞ղ են ինչ-ինչ պարտադիր կատարման  ենթակա պահանջներ լինեն, Խալաթյանը պատասխանեց, որ այո, կարող են այդպիսիք լինել Սահմանադրական դատարանի կողմից, բայց դա կարող է լինել հետագա իրավական պրակտիկայի համար կարևոր դիտողություններ կամ դատողություններ, բայց  ընտրական վեճի մասով այն որևէ ազդեցություն ունենալ չի կարող. «Այս ընտրական վեճը լուծված է և չի կարող ՍԴ պատճառաբանական մասը հակասել եզրափակիչ մասին: Եզրափակիչ մասը ՍԴ վերջնական, անբողոքարկելի և անբեկանելի դիրքորոշումն է: Ասել է թե այս ընտրական վեճը հանգուցալուծված է: ՍԴ-ն մերժել է դիմողների դիմումներն ամբողջությամբ: Այլապես ձևակերպումը կլիներ այլ»,-ասաց Խալաթյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն դեպքում Սահմանադրական դատարանոմ այս օրերի այս դատավարությունը ուներ նաև իր դրական կողմը: Հասարակության իրավագիտակցության բարձրացման առումով, իրավագետի խոսքով, կարևոր է, որ հասարակությունը ականատես լիներ ՍԴ-ում ընտրական վեճի քննությանը.«Հասարակությունը ՍԴ դատավորներից ոմանց տարիներ շարունակ դատավորներին առնչվել է միայն հերթական ընտրությունների արդյունքները ընդունելու համատեքստում: Իսկ հիմա շատ կարևոր է, որ ՍԴ դատավորները լայն հասարակության մոտ հանդես եկան և յուրաքանչյուրը իր կարծիքը կազմեց ՍԴ յուրաքանչյուր դատավորի մասին: Լիարժեքորեն ապահովված էր մրցակցային դատավարութունը և ժողովուրդը  հնարավորություն ստացավ գործի մեջ  տեսնել, թե ինչ արժեք ունի դիմումատուների փաստարկները, դիմուները որքանով էին հիմնավորված կամ անհիմն: Այս դատավարությունը նաև կրթադաստիարակչական նշանակություն ունեցավ ՍԴ-ի կամ առհասարակ դատական իշխանության նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխման առումով»,-ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ դատավարությունը նաև լիարժեքորեն  ի ցույց դրեց ՍԴ որոշ դատավոների քաղաքականացվածությունը: Հասարակության համար ակնհայտ դարձավ, թե ով ով է. «Երբ ժամանակին շատերը խոսում էին Հրայր Թովմասյանի քաղաքական գործիչ, այլ ոչ թե դատավոր լինելու մասին, ոմանք դա որակում էին մերկապարանոց մեղադրանք: Բայց այս դատավարությունը հստակ ի ցույց դրեց, որ նա մինչ այժմ դե  ֆակտո մնում է ՀՀԿ անդամ և չի էլ թաքցնում իր կաշկանդվածությունը: Ճիշտ կլիներ, որ նա այս գործով բացարկ հայտներ ու առհասարակ չմասնակցեր գործի քննությանը: Նա  չկարողացավ հաղթահարել այն շահերի բախումը, որը օբյեկտիվորեն ուներ»,-եզրափակեց Խալաթյանը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում