6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայում։ Հարևան Կոստա Ռիկայում, ցնցումների ուժգնությունը հասել է 5,9 մագնիտուդի, որը գրանցել են երկու երկրների սեյսմոլոգիական կենտրոնները։ Հաղորդում է Ռիա Նովոստին։
Պանամայի համալսարանի երկրագիտության ինստիտուտը հայտնել է, որ 6,4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։
Հարևան Կոստա Ռիկայի ծառայությունները 5,9 մագնիտուդով երկրաշարժը գրանցել են օվկիանոսում, Պունտա Բուրիկայից 168 կիլոմետր հեռավորության վրա։