Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Էս էն դեպքերից ա, որ չգիտես՝ խնդաս թե․․․ չխնդաս. Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանն իր Facebook-յան էջում գրել է.

Էս էն դեպքերից ա, որ չգիտես՝ խնդաս թե․․․ չխնդաս ))

Ուրեմն “Հայաստան” դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը ասում ա, որ էն որ ստուգում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հաշվապահությունը, որի համար առգրավվել են համակարգիչները, ու որի արդյունքում ԱԱԾ զինված համազգեստով մարդիկ են հայտնվել կոմբինատի տարածքում՝ բերելու է նրան, որ ոչ մի ներդրող Հայաստան էլ չի գա։

Նույն պահին Երեւանի կենտրոնում “Հայաստան” դաշինքի մաս ՀՅԴ երիտ թեւը բողոքի ակցիա ա անում Հայաստանի գլխավոր նորդրողի՝ ԵՄ-ի ղեկավար Շարլ Միշելի այցի դեմ, գոռալով, որ Հայաստանը չեն կարող գնել։

Ըստ այդ տրամաբանության, փաստորեն, ստացվում ա, որ էն որ ԵՄ-ն Հայաստանի ռազմական բյուջեի չափ անհատույց տարեկան գումար ա պատրաստվում տալ մեր երկրին 5 տարի շարունակ, դա նշանակում ա, որ գնում ա Հայաստանը, եւ դա չի կարելի թույլ տալ, բայց էն որ պղնձամոլիբդենայինը ձեռք գցած սեփականատերերը, այդ թվում “Հայաստան” դաշինքի ջոջերը, ժամանակին 130 միլիոնով գնել են 2-3 միլիարդ արժողությամբ հանքը, դա ոչինչ, դա երկիրը, էն էլ՝ էժանով, գնել չի նշանակում։ Որ հենց գործարքի հաջորդ տարում միայն 120 միլիոնի շահույթ ա ստացել կոմբինատը, իսկ ամեն հաջորդ տարիներին՝ էլ ավելի շատ։ Իսկ պետությանը դրանից գրոշներ ա գնացել։ Ինչ որ չեմ հիշում, որ ՀՅԴ երիտթեւը այն ժամանակ բողոքեր այդ գործարքի դեմ, մեղադրեր Հայաստանը գնելու մեջ, ի տարբերություն, օրինակ, ՀԺԿ-ի, Ժառանգության կամ ուրիշների։

Նույնը, ի դեպ, երբ “Գույք պարտքի դիմաց”-ով 100 միլիոն դոլար պարտքի դիմաց իրենց էսօրվա դաշինքի ղեկավարը, ով այն ժամանակ ՀՀ նախագահի աթոռը բռնազավթած անձ էր, Հայաստանի առանցքային ռազմարդյունաբերական ձեռնարկություններն ու գիտահետազոտական ինստիտուտները, Սեւան-Հրազդան կասկադն ու Հրազդան ՋԵԿ-ը տվեցին Ռուսաստանին, էլի բողոքողները շատերն էին, բայց ոչ ՀՅԴ-ն ու իր երիտթեւը։ Ախ հաա, դուք այն ժամանակ հենց “երկրի գնումը” վավերացնող կոալիցիայի անդամ էիք։

Վերջը, հիմա եթե Հայաստանին օգնություն տալը, էլ ուր մնաց՝ շահույթ հետապնդող ներդրում անելը, ըստ ձեզ, դա “Հայաստանը գնել” ա նշանակում, բա էլ ինչու եք էդքան անհանգիստ, որ պղնձամոլիբդենայինում ստուգումների հետեւանքով էլ ներդրողներ չեն գան Հայաստան։ Լավ չի՞, որ “Հայաստանը գնելու” վտանգ էլ չի լինի։

Լավ, պոպուլիզմն ու երեսպաշտությունը ոնց կարա սահման չունենա, էլի, ոնց․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում