Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Հաշված ամիսներ անց Առաջին հանրապետությունը վերածնվելու է. ԱԺԲ

Նախօրեին Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Սասնա Ծռերի ապստամբությամբ սկսված ազատագրական գործընթացը ժողովուրդն իր ձեռքից բաց թողեց, հետևանքով 4 տարի անց եղավ արհավիրք․ ունեցանք հազարավոր զոհեր և Հայրենիքի տարածքից մեզ համար շատ մեծ կորուստ։

Նա նաեւ նշել է. «Պետք է հասկանանք, որ նախորդ անգամվա համեմատությամբ շատ բան է փոխվել։ Համակարգն էապես թուլացել է և քայքայման ընթացքի մեջ է։ Եվ, որ եթե նախորդ անգամ համաժողովրդական ընդվզման հասունացման համար անհրաժեշտ եղավ 2 տարի, ապա այս անգամ դա լինելու է ընդամենը ամիսների ընթացքում։

Ուստի պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու և քաղաքացիական անհնազանդության միջոցով կեղեքիչ համակարգին ժողովրդի կամքը պարտադրելու, որպեսզի վերջապես ձևավորենք ազգային կառավարություն և սկսենք կառուցել անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ազգային պետություն»:

Այս առնչությամբ ԱԺԲ վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց Սեֆիլյանի խոսքը՝ նշելով. «Ես միշտ կրկնել եմ և կրկնում եմ, որ հաշված ամիսներ անց Առաջին հանրապետությունը վերածնվելու է»:

Հարցին, թե ինչ հաշվարկի հիման վրա են եկել այդպիսի եզրակացության, նա պատասխանեց. «Խորը քաղաքագիտական հաշվարկների հիման վրա»:

Դիտարկմանը, որ եթե նպատակը Նիկոլ Փաշինյանին չեզոքացնելն է, եւ եթե ապստամբելու ցանկություն կա, ինչու չեն միանում ՀՅԴ-ին, որը նույնպես հայտարարում է փողոցային պայքարը շարունակելու մասին, Վահե Գասպարյանն ասաց. «Ես միանում եմ այն ուժերին, որոնք աշխատում են, իրենց քայլերը ձեռնարկում են Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային շահերի հիման վրա: Մենք մեր քայլերը կատարում ենք Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից ելնելով, մենք ազգային ուժ ենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում