
«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը այսօր մեկնել է Օդեսա: Փաստորեն, այն պահին, երբ իր ողջ շրջապատին, թիմակիցներին ձերբակալում կամ կալանավորում են, ինքը թռչում է Օդեսա՝ հանգստանալու:
Հիշեցնենք, որ այս պահին կալանավորված են Սյունիքի մի շարք համայնքապետեր, Նաև այսօր բերման է ենթարկվել Վահե Հակոբյանի կնոջ քույրը: