Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է ստուգել այն լաբորատորիաները, որտեղ հայտնաբերվել են Քովիդ-19-ով վարակման առաջին դեպքերը: Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
Խոսքը Ուհանի երեք հաստատություններում աուդիտ անցկացնելու մասին է, որտեղ դեռ 2019 թվականին են հայտնաբերվել առաջին հիվանդները: Այս ստուգումը 5 քայլերից մեկն է, որը մտադիր է իրականացնել ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի ծագման հարցով հետաքննության անցկացման շրջանակում: