Friday, 31 03 2023
11:00
Դոնալդ Թրամփին 30 մեղադրանք է առաջադրվել
Ալավերդցի կինը գողության իմիտացիա է արել և հաղորդում տվել
Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է. Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Տարադրամի փոխարժեք – Մարտ 31, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 31, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 30-03-23
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը պետք է դիտարկել որպես տնտեսական դիվանագիտության ճգնաժամ
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 31, 2023
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
Ծեծկռտուք Երևանում. վիրավորը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի առաքիչն է
Մոսկվան Հայաստանից պահանջում է լինել փալաս, մենք պարտավոր ենք ապացուցել, որ պետություն ենք

Հայաստանը հետամուտ է արժեքների, որոնք մեզ համար ընդհանրական են․ ԱՄՆ դեսպան․ «Սիվիլնեթ»

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հյուրընկալվել է ՍիվիլՆեթում։ Էմիլիո Կրիկիոյի հետ հարցազրույցում դեսպանն անդրադառնում է հունիսի 20-ին կայացած ընտրություններին, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, Հայաստան-ԱՄՆ օրակարգին, Ղարաբաղի խնդրին և այլ հարցերի։ Զրույցը թարգմանաբար՝ ստորև։

Ընտրությունների մասին

 

–Այսօր մեր հյուրն է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։ Դեսպան Թրեյսին աշխատել է մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Թուրքմենստանում, Պակիստանում և Ղազախստանում։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը ստանձնել է 2019թ։ Տիկին դեսպան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեր զրույցի համար։ 

– Շնորհակալություն։ Ուրախ եմ հյուրընկալվել Ձեր տաղավարում։ Հաճելի է, որ նման հնարավորություն ընձեռվեց, և պատճառներից մեկը, որով կարևորվում է մեր այս զրույցը հատկապես այս պահին, այն է, որ սեպտեմբերին լրանում է հայ-ամերիկյան հարաբերությունների 30-ամյակը։

– Հրաշալի։ Եկեք նախ խոսենք Հայաստանի 2021թ խորհրդարանական արտահերթ ընտրություններից։ Բարդ ընտրություններ էին, և շատերը դա համարում էին հանրաքվե վարչապետի հետ կապված, հանրաքվե 2020թ պատերազմի վերաբերյալ և հանրաքվե նախկին վարչակազմերի՝ իրապես բարդ հարցերի շուրջ։ Այժմ հետընտրական շրջանում ենք, որը շատերի գնահատմամբ դեռ մնում է շատ խրթին։ Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք ընտրապայքարը։ Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ելքը։ Եվ ըստ Ձեզ, ինչպե՞ս ընկալվեց դա Վաշինգտոնում։

– Հունիսի 21-ի մեր հայտարարությամբ, ինչպես գիտեք, մենք գոհունակությամբ նկատեցինք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ընդհանուր ընտրական միջավայրը գնահատել էր դրական։ Մեզ համար շատ-շատ կարևոր էր այն գնահատականը, որ ընտրողների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել էին և այն փաստը, որ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատ քարոզարշավներ անցկացնել, և հաջորդիվ քվեարկության օրվա ձայների հաշվարկը ևս դրական էր գնահատվել։

Միաժամանակ, մենք արձանագրեցինք քարոզարշավի ընթացքում տեղ գտած թեժ հռետորաբանությունը և խրախուսեցինք քաղաքական ուժերին առաջ նայել և ընդունել արդյունքները, իսկ բողոքներն ու դատական հայցերը, անշուշտ, պետք է սահմանված կարգով ընթացք ստանան։ Մեզ համար մեծ է գործընթացի կարևորությունը։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա թե՛ նախագահ Բայդենը, թե՛ պետքարտուղար Բլինքենը շնորհավորել են հայ ժողովրդին իրենց թվիթերյան գրառումներով ու վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Մեզ համար ուրախալի էր տեսնել Հայաստանի ժողովրդի կողմից ընտրությունների անցկացման այսչափ հաջող ընթացքը։

– Սա արդեն երկրորդ անգամ է, որ հայաստանյան ընտրությունները, ինչպես նշեցիք, դրական գնահատականի են արժանանում միջազգային կառույցների՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի կողմից։ Ուստի որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ ժողովրդավարությունը Հայաստանում արմատավորվում է, և ինձ հետաքրքիր լսել Ձեր կարծիքն այդ մասին։

– Քվեարկության օրը ես ինքս էլ դիտարկում էի ընթացքը։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունից զատ՝ դեսպանատունը ևս դիտորդական թիմեր ուներ, և գիտե՞ք՝ ինչն էր ուշագրավ, որ երբ խոսում էի տեղացիների հետ, որոնք նաև 2018թ․ և նախորդ ընտրությունների ընթացքն էին դիտարկել, բոլորը միաբերան փաստում էին, որ այս ընտրություններն իրենց դիտարկած ամենալավ կազմակերպված ընտրություններն էին։ Իսկ երբ մտածում ենք, թե ինչքան դժվարություններ եղան նախորդ տարվա ընթացքում՝ համավարակից մինչև պատերազմ, ապա այս թեժ ընտրական մրցապայքարն ու այս ամենից հետո Հայաստանի ժողովրդի կողմից նման ընտրությունների ապահովումը, ապա կարծում եմ, այո՛, այստեղ իրապես տեղին է ասել, որ ժողովրդավարությունն արմատավորվում է Հայաստանում։

Մի շարք այլ ազդակներ էլ նշեմ, որոնք կարծում եմ՝ իրապես կարևոր են․ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով մենք աջակցել ենք քարոզարշավի տեխնիկական որոշ հարցերում։ Մենք նաև օգնել ենք բանավեճերի կազմակերպման հարցում։ Ու ինձ համար իրապես հետաքրքիր էր իմանալ, որ բանավեճերը դիտած պոտենցիալ ընտրողներին դուր էր եկել ժողովրդավարական այդ բաղադրիչը, երբ ընտրապայքարի դուրս եկած ուժերը գալիս և ներկայացնում էին իրենց դիրքորոշումները։ Նրանք կցանկային, որ առաջադրված բոլոր ուժերը մասնակցեին, որպեսզի ընտրողը համեմատելու ու հակադրելու հնարավորություն ունենար։ Ընտրողների հետաքրքրությունը՝ լսելու ընտրապայքարի բոլոր կողմերի դիրքորոշումները, ըստ իս, մեկ այլ կարևոր ազդակ է առ այն, որ ժողովրդավարությունը Հայաստանում առաջընթաց է ապրում։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Սիվիլնեթում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում