Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Արցախի տեխնոլոգիական համալսարանն այս տարի ունի նույնքան ընդունելություն, որքան մինչև պատերազմը. Կունենանք 1200 ուսանող  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը

-Պարոն Թոքմաջյան, ի՞նչ ճակատագրի է արժանացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանը պտերազմից հետո և ինչ քայլեր եք հիմա ձեռնարկում:

-Սկզբում Ստեփանակերտի թիվ 2, ապա նաև թիվ 9 դպրոցներում դպրոցական դասերից հետո կազմակերպում էինք մեր ուսումնական պրոցեսը: Իհարկե, որոշ դասեր անում էինք նաև օնլայն: Համենայնդեպս, վերադարձանք ու վերականգնեցինք ամբողջ ռեսուրսը: Նաև Ստեփանակերտում մենք ունենք նաև բազա, որը կար նաև նախկինում: Այդ բազայի վրա էլ արեցինք փորձարարությունները: Դասերի մի մասն արեցինք մեր քույր համալսարանների օգնությամբ և կարողացանք նորմալ իրավիճակով  փակել տարին: Նորմալ անցկացրեցինք ավարտական պրոցեսները: Պետք է ասեմ, որ կարողացանք զերծ մնալ պոպուլիզմից և չավարտեցին բոլոր նրանք, որոնք ավարտական կուրսում էին: Այսինքն՝ բավական խիստ անցկացրեցինք: 27 շրջանավարտ դիպլոմ չստացավ, մնաց մյուս տարի:

Սա կարևոր է որակի ապահովման տեսանկյունից: Պատերազմից հետո որակ ապահովելու խնդիրը բավական խնդրահարույց էր դարձել: Մենք պետք է կամք ունենայինք, որ կարողանայիք այդ խնդիրը կառավարել: Այսօրվա վիճակում դեռևս համալսարանը զարգանալու է հիմ կարգավիճակով, հետագայում հավանաբար ամբողջ Արցախում կրթական ռեֆորմ կլինի և կորոշենք, թե քանի համալսարան պետք է լինի, ինչ կարգավիճակներով և այլն: Համենայնդեպս, այս պահին աշխատում ենք հին կարգավիճակով, պատրաստվում ենք հաջորդ ուսումնական տարվան: Ունենք արդեն գրեթե նույնքան ընդունելություն, որքան եղել է անցյալ տարի, մինչև պատերազմը: Այս առումով որևէ խնդիր չի առաջացել, որի համար մենք ուրախ ենք: Դա խոսում է մեր համալսարանի հեղինակության մասին:

-Այսինքն՝ Ստեփանակերտում հետագայում կունենա՞ք մշտական շենք:

-Դրանք բոլորը քննարկման ենթակա հարցեր են: Այսօր քննարկվում են անգամ, լուրջ առաջարկներ կան: Ես կարծում եմ, որ համալսարանն առաջին հերթին մարդն է: Ոչ սեղանը, ոչ շենքը, ոչ համակարգիչը, այլ մարդը: Կարևոր է այդ ներուժը չկորցնենք և կարողանանք զարգացնել, ապահովելով նորմալ ընդունելություն: Մենք դա թվային արտահայտությամբ ապահովել ենք, և որակական առումով այս տարի պիլոտային ծրագիր ենք անցկացնելու ինժեներական և գյուղատնտեսական մասնագիտությունների համար: Առաջին տարում մենք պետք է օգնենք երեխաներին դպրոցում չանցածը կամ վատ անցածը վերականգնելու, որպեսզի առողջ ու ուժեղ հիմքր վրա կառուցենք մեր շենքը:

-Հայաստանի տնտեսագիտական համալսարանի հետ ի՞նչ համագործակցություն ունեք և ինչ եք ակնկալում:

-Մենք երկու համալսարանի հետ ենք համագործակցում: Առաջինը Ագրարային համալսարանն է, որի հետ սկսեցինք համագործակցել պատերազմից անմիջապես հետո: Նրանք շատ-շատ մեզ օգնեցին, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Հիմա արդեն համագործակցում ենք Տնտեսագիտական համալսարանի հետ: Մենք մտածում ենք, որ պետք է այստեղ ուղարկենք մեր դասախոսներին՝ վերապատրաստման, համատեղ դիպլոմների խնդիր լուծել և այլն: Մեր համալսարանում էկոնոմիկան մի քիչ սպեցիֆիկ է, այն գյուղատնտեսական, ինժեներական էկոնոմիկա է: Այստեղ մենք լուրջ վերապատրաստման անհրաժեշտություն ունենք: Արդեն մեր ուսանողներից 5-ը գնացել է տնտեսագիտականի ուսանողների հետ ամառային դպրոցի է մասնակցում: Ինտեգրացիոն պրոցեսները կարևոր են բուհական համակարգում: Մենք այդ երկու համալսարաններին շնորհակալ ենք ու երախտապարտ:

-Քանի՞ հոգի է այս տարի ընդունվել ձեր համալսարան:

-Այս տարի ընդունելությունը դեռ շարունակվում է: Այս պահին արդեն ունենք 100 դիմորդ և մինչև ընդունելության ավարտը կմոտենանք անցյալ տարվա ցուցանիշին:

-Իսկ վարձավճարների մասով փոփոխություններ եղե՞լ են:

-Մեզ մոտ վարձավճար չկա, անվճար ուսուցում է: Վարձավճարները նույնն է մնացել այն անձանց համար, որոնք հեռակա էին սովորում, կամ դուրս էին մնացել: Այդ վարձավճարները 2,5-3 անգամ ցածր է հայաստանյան վճարներից: Մենք շատ ուրախ ենք, որ Արցախը կարողացավ իր մեջ ուժ գտնել անցնելու անվճար ուսուցման: Որոշ մարդիկ մտածում էին, որ դա կտանի որակի անկման: Ես կարծում եմ՝ հակառակը, որակը չպետք է կախված լինի ուսանողի վճարած գումարից:

Մինչև պատերազմն ունեինք 1400 ուսանող, այս պահին ունենք 1200: Ավարտեց որոշ մասը: Ինչքան ավարտեցին, մոտ այդքան նոր ուսանող կունենանք և էլի 1200 ուսանող կունենանք:

-Հիմնականում արցախցինե՞ր են;

-Այն ժամանակ կային բավական ուսանողներ նաև Հայաստանից: Հիմա կարծում եմ՝ Հայաստանից ավելի քիչ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում