Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր տնտեսական վերնախավի առաքելությունը. ովքեր են պատրաստ

Հայաստանում քաղաքական արդիականացման, քաղաքական մշակույթի վերափոխման, նոր որակի քաղաքական համակարգի, ուժերի ձևավորման խնդիրը շոշափվում է հիմնականում քաղաքական ուժերի և քաղաքական իշխանության դերակատարման ու պատասխանատվության տիրույթում: Մինչդեռ, այդ հարցում կա մի կարևորագույն սեգմենտ, որի շուրջ կամ որի վերաբերյալ քննարկումները մնում են հիմնականում լուսանցքից այն կողմ: Խոսքը կապիտալի պատասխանատվության, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական վերնախավի առաքելության մասին է, վերնախավի առկայության, կամ ձևավորման և առաքելության:

Բանն այն է, որ քաղաքական արդիականացումը պետք է լինի տնտեսական վերնախավերի առաջնահերթությունների շարքում, քանի որ քաղաքականությունը, քաղաքական կյանքի ընթացքը, պետական զարգացման հարցում քաղաքական որակների դերը կամ ազդեցությունը շոշափելիորեն առնչվում է նաև կապիտալի կրողների գործունեության միջավայրին, էապես պայմանավորում այդ միջավայրի որակները: Ի վերջո, ավելի պարզ ձևակերպմամբ, հարցը հետևյալն է՝ ի՞նչ երկրում է ուզում ապրել, գործել, աշխատել, շրջանառվել կապիտալը, ինչպիսի՞ հասարակական-քաղաքական համակեցության և հարաբերությունների, որակների պայմաններում: Չէ՞ որ այդ ամենի հանդեպ ամենից զգայունը հենց կապիտալն է, բայց կա մի պատկեր, երբ նույն այդ կապիտալը ըստ էության զգայուն չէ քաղաքական արդիականացման խնդրի հանդեպ: Սա իհարկե պայմանավորված է Հայաստանում մինչև 2018 թվականն իշխած ավելի քան քառորդդարյա համակարգի հետևանքով առաջացած խորքային, համակարգային, ընդհուպ մշակութաբանական արատների: Սակայն, ամբողջ հարցն այն է, որ հենց նաև տնտեսական վերնախավի գիտակցության, պատկերացումների և արժեհամակարգի տիրույթում տեղի ունեցող վերափոխումներն են, որ պետք է նպաստեն քաղաքական արդիականացմանը: Այսինքն, Հայաստանի տնտեսական վերնախավերը պետք է պատասխանատվություն գիտակցեն ընդհանուր քաղաքական միջավայրի վերափոխումների համար, և իրացնեն իրենց պատասխանատվությունը: Խոսքն այս դեպքում անկասկած քաղաքականության հետ սերտաճելու, կամ քաղաքականության մաս դառնալու մասին չէ:

Խոսքը քաղաքականությանը ռեսուրսային աջակցություն ցուցաբերելու մասին է, ընդ որում ոչ թե ստվերային, ինչպես եղել է Հայաստանում, այլ բաց, թափանցիկ, ծրագրային, գաղափարական, հայեցակարգային, ինչպես ամբողջ աշխարհում է: Այսինքն, տնտեսական ռեսուրսի կրողը աջակցում է որևէ հասարակական-քաղաքական ռեսուրսի, ներուժի ծավալման, այդ աջակցության հիմքում հրապարակավ դնելով պատճառներն ու մոտիվները, մի կողմից այդպիսով պատասխանատվություն ստանձնելով հանրության առաջ՝ տալով հանրությանն այդ գործընթացը կառավարելու, վերահսկելու և ստվերային, կոռուպցիոն ռիսկերից առավելագույնս զերծ պահելու հնարավորություն, մյուս կողմից նաև իր վարքագծով հանրությանը տալով կարևոր ուղենիշներ հասարակական-քաղաքական զարգացման արժեհամակարգային և գաղափարա-ծրագրային զարգացման խնդրում կողմնորոշվելու իմաստով: Նաև հենց դրա շնորհիվ է հնարավոր լինելու Հայաստանում չեզոքացնել այն մշակույթը, որի շրջանակում նախկին կառավարող համակարգը հաստատվել և բյուրեղացել էր իշխանության կարգավիճակում, իսկ այժմ փորձում է հաստատվել ու բյուրեղանալ որպես ընդդիմություն՝ ավելի հարմար ժամանակ իշխանության գալու հնարավորությունները խորացնելու համար:

Խոսքը հենց բիզնես-քաղաքականություն ստվերային գործարքային տրամաբանության մասին է: Կա՞ այդ երևույթների դեմ խորքային, մշակութային մակարդակում անուղղակի, սակայն հիմնարար պայքարի պատրաստ, զուտ տնտեսական գործունեությունից վեր նաև հասարակական առաքելության պատրաստակամությամբ և գիտակցումով տնտեսական վերնախավային ներուժ Հայաստանում: Ներուժ, որը պատրաստ է քաղաքականության հետ ծրագրային-գաղափարական պարզ, թափանցիկ և հանրայնորեն ու իրավականորեն պատասխանատու գործընկերության, ինչպես արդիական աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում