Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Ինչքան շուտ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարենք, այնքան մեծ է շանսը փրկել Արցախի մնացած մասը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը

Օրերս Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը խոսել էր ԼՂ խնդրի կարգավորումց և ընդգծել, որ  հակամարտությունը դեռևս կարգավորված չէ: Ֆրանսիայի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ ինչպե՞ս եք գնահատում:

Ոնց կարելի է գնահատել Ֆրանսիայի դիրքորոշումը բացի փայլունից: Ֆրանսիան և պատերազմի ժամանակ պատրաստակամությունն հայտնեց աջակցել խաղաղություն հաստատելուն: Ֆրանսիան պատրաստակամությունն հայտնեց նույնիսկ ուժային աջակցություն  տրամադրելու: Ֆրանսիան դիվանագիտական լրջագույն աջակցություն էր մեզ տալիս: Ֆրանսիան պատրաստ էր ՄԱԿ-ում, եթե  մենք դիմեինք, մեր բողոքը առաջ մղել: Այդ ամենը պաշտոնապես ասվել է և որևէ կերպ խոսելու տեղ չկա: Ֆրանսիան իսկական բարեկամ պետության պես է իրեն պահել: Ես կասկած չունեմ, որ Ֆրանսիայի դերը ԵՄ-ի կողմից մեզ 2,6 մլրդ եվրոյի աջակցության հարցում, ակնհայտորեն մեծ է: Նաև Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի դերը  որպես համանախագահող երկիր, շատ կարևոր է մեզ համար: Թե պատերազմի ժամանակ, թե պատերազմից անմիջապես հետո առաջինը, ով բարձրացրեց հարցը, որ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի,  հենց Ֆրանսիան էր:

Մենք գիտենք, որ  առաջիկայում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան: Ընդհանրապես, Հայաստանը պատրաստվո՞ւմ է ըստ ձեզ, անվտանգության ոլորտում որևէ պայմանագիր կնքել Ֆրանսիայի հետ, պատրաստվո՞ւմ է բարեկամության ոգուն համապատասխանեցնել երկու երկրների իրավապայմանագրային բազան:

Փայլուն հարց է, բայց հասցեատերը սխալ է: Այդ հարցը պետք է տալ վարչապետին, ԱԳ նախարարին, երբ որ ձևավորվի կառավարությունը: Այդ մարդիկ կարող են ասել՝ Հայաստանը նման բան պլանավորում է, թե ոչ: Մեր Սահմանադրության համաձայն արտաքին հարաբերությունների պատասխանատուները վարչապետն ու ԱԳՆ-ն են: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես բազմիցս ասել եմ, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր բոլոր ոլորտները՝ և էներգետիկան, և տրանսպորտի ոլորտը, և ռազմատեխնիկական ոլորտները: Մեր պարտությունն այս պատերազմում ուղղակի կապված էր մեկ փաստի հետ, որ մենք մեր անվտանգությունը կապեցինք միայն մեկ երկրի՝ Ռուսաստանի հետ: պարտության գլխավոր մեխը, պատճառը դա է: Քանի որ դու քո անվտանգությունը կապեցիր մեկ երկրի հետ, այդ մեկ երկրի քաղաքականությունը փոխվեց: Հիմա կարող ենք քննարկել՝ ինչու փոխվեց, բայց փաստն այն է, որ փոխվեց: Այդ մարդիկ ասացին՝ 130 տարի դուք մեզ հետ էիք, մեզ համար ամեն ինչ անում էինք, բայց չնեղանաք, հիմա մենք ձեզ հետ չենք: Ու դու մնացիր միայնակ ու բոբիկ աշխարհ առջև: Ես հուսով եմ, որ այս ոլորտում ևս դիվերսիֆիկացիայի մասին կառավարությունը կմտածի ու անպայման կպատրաստի ռազմական համագործակցության վերաբերյալ ռազմավարական պայմանագիրը Ֆրանսիայի հետ:

Դա Ռուսաստանի խանդը չի շարժի՞:

Ռուսաստանն իրավունք ունի խանդելու, դժգոհ լինելու, դա իր իրավունքն է: Հարցն այն է՝ մենք ուզո՞ւմ ենք մեր ժողովրդին պաշտպանել, մեր անվտանգությունը պաշտպանել, թե ոչ: Ռուսաստանը շատ բան է ուզում, մեծ երկիր է, իր շահերն ունի: Օրինակ, ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր օտարում է հայ ժողովրդից Լեռնային Ղարաբաղը: Դա ակնհայտ երևում է: Տարբեր բաներ կան աշխարհում, բայց ես այսօր էլ զարմացած եմ, թե ոնց է Ռուսաստանը պայքարում Ադրբեջանի շահերի համար Հարավային Կովկասում: Ու ի՞նչ, կործանվի՞ մեր ժողովուրդը: Մենք 5 հազար տարեկան ժողովուրդ ենք, ինչո՞ւ պետք է քարտեզից վերանանք միայն այն պատճառով, որ ասենք, Ռուսաստանը խանդում է, Ռուսաստանը դժգոհ է: Ուրիշ բան է, որ Ռուսաստանի հետ էլ պետք է քննարկենք բոլոր հարցերը, ինչ-որ բաներ նույնիսկ կարող ենք  համաձայնեցնել, բայց ինչքան շուտ դու ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարես, այնքան այնքան  մեծ է շանսը փրկել Արցախի մնացած մասը և այդքան մեծ է շանսը խելքի բերել երկիրը:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար պետք է լինի անվտանգության ոլորտում համագործակցության փաստաթղթե՞ր: Ձեր կարծիքով այս հարցը պետք է քննարկվի Մակրոնի այցի ժամանա՞կ:

Ես կարծում եմ՝ գլխավոր հարցը Ֆրանսիայի հետ մեծ ռազմավարական պայմանագրի հետ կապված աշխատանքներ սկսելն է, որն իր մեջ պարունակում է նաև ռազմավարական համագործակցություն: Պարզ է, որ շատ կարևոր է Արցախի կոնտեքստը, որ մակրոնը որպես գերտերություններից մեկը, ամեն ինչ անի, որ բանակցային պրոցեսը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսվի, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկվի: Եվ անպայման պետք է Մակրոնի հետ քննարկել Արցախի հնարավոր  ճանաչման խնդիրը: Հակառակ դեպքում մենք կկորցնենք Արցախը: Պետք է սկսել այդ պրոցեսը: Մակրոնը կարող այս հարցում աջակցել և եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, դա կարող է ֆրանսախոս երկրներում մեծ արձագանք առաջացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում