Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի օրը նախատեսում է այցելել Ռեյնլանդ-Պֆալց դաշնային նահանգ, որը առավելապես է տուժել երկրի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղից: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Bild am Sonntag թերթը:
Ըստ թերթի, ուղևորության ընթացքում Մերկելին ուղեկցելու է Ռայնլանդ-Պֆալցի վարչապետ Մալու Դրայերը:
Հիշեցնենք՝ Գերմանիայում 133 մարդ է զոհվել ավերիչ ջրհեղեղի հետևանքով, անհետ կորած է համարվում մոտ 1.3 հազար մարդ: