Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ժողովուրդն ընտրեց անձի, իսկ Հայաստանում չի աշխատում համակարգն ու ընտրությունները․ Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վերլուծաբան Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանում անցկացված արտահերթ ընտրություններից հետո, երբ որոշակիորեն կայունանա իրավիճակը, արտաքին քաղաքական ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում։ Ո՞ր ուղղություններով Հայաստանն ունի անելիքներ։

-Հայաստանն այս փուլում դեռ ոչինչ անել չի կարող, քանի որ ոչ մի ապարատ չի աշխատում։ Չկա որևէ ինստիտուտ, որը կարող է գործնական օգուտ բերել։ Ընդհանրապես՝ 20 տարի չի եղել, անձնական, փողային շարժառիթներ են եղել։ Ու հիմա էլ որևէ բան չի փոխվել։ Ես հարց եմ տալսի հիմիկվա սերունդին՝ գիտե՞ք ինչ է ինժեներ, ֆիզիկ, քիմիկոս․․․ կա՞ն նման ուղեղներ, թե միայն անձնական շահեր։ Վարչապետը միայնակ աշխատել չի կարող։ Լավ է, որ գնում է Մոսկվա, շնորհավորանքներ ստանում, բայց դա պետական ինստիտուտների հետ ի՞նչ կապ ունի։ Պետություն, որը ոչ սահման ունի, ոչ պաշտպանության նախարարություն՝ ինչպե՞ս աշխատի։ Այդ ամենը պետք է կարողանա վերականգնել, որ ինչ-որ բան անի։ Եթե ուզում ես արդյունքի հասնել, պետք է դրա գործիքն ունենաս։ Պատերազմի ժամանակ, երբ մեր երեխաները գնում էին, չէի՞ն իմանում չէ, որ իրենց օդից են ռմբակոծելու, ավտոմատ պետք չի գալու։ Այսինքն՝ չկար կռվելու միջոց ու գործիք։ Նույնն էլ պետական ապարատն է։Մենք ուրախ կլինենք, որ թալանը կանգնեցվի, բայց հարցը միայն դա չէ։ Ի՞նչ մեխանիզմ է Հայաստանում աշխատում։ Սեփականատերերը հներն են, բանկային սիստեմի թալանի վրա հներն են, ի՞նչ ինստիտուտ է աշխատում։ Արտաքին գործերի նախարարությունն էլ՝ ամբողջությամբ ինվալիդ։

-Ինչպե՞ս պետք է ձևավորվի երկրի արտաքին գերատեսչությունը, պետք են կադրային դիվանագետնե՞ր, թե՞ քաղաքական նշանակումներ։ Արմեն Գրիգորյանը նշանակվեց փոխարտգործնախարար, և կարող է նաև առաջիկայում նախարար նշանակվել։ Այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում։

Ես մի հոդված էի հրապարակել՝ 20-րդ պալատ անունով։ Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարան են անցնում այն ուժերը, որոնց պատճառով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իսկ պալատի մնացած անդամներին վարչապետը հանդիպում է , որպեսզի ստեղծի մի խումբ խորհրդարանական երկրում այդ խմբի հետ աշխատելու համար։

Ես ասել էի Դը Գոլը պատերազմից հետո պարտված Ֆրանսիան դարձրեց հաղթող՝ հանրաքվեի միջոցով։ Այդպիսով նա ստեղծել հինգերորդ հանրապետությունն աշխարհում։ Հիմա Հայաստանում պարտադի՞ր է վերցնել նեխած ինստիտուտներն ինչ-որ բան մտածելու համար։ Մեր իրավաբանների մեծամասնությունը տարբեր երկրներից պատճենել են ամեն ինչ, չունեն սեփականը։ Մենք ասում ենք՝ արդարության խորհուրդ, բայց ոչ ոք չլսեց։ Հիմա մենք դիմել ենք, խնդրել, որ վարչապետի հետ քննարկում անցկացվի, որպեսզի իրավաբանները ներկայացնեն, թե ինչպես կարելի է այդ ինստիտուտը ստեղծել։ Առաջին ուղեղային կենտրոնը պետք է ստեղծեին, որի հետ հաշվի կնստեին և՛ Ռուսաստանում և՛ Եվրոպայում և՛ կողքի երկրներում։ Այդ ուղեղային կենտրոնին պետք է հարգեն ու ոչ փողով ու պաշտոնով։ Թալանված ոչ մի կոպեկ Հայաստանին օգուտ չտվեց պատերազմի ժամանակ։ Վիրտուալ փողերը , դրսից օգնությունները տրաքելու ու ոչ մի օգուտ չեն տալու։Երկու տարի աշխարհի ժողովուրդը չի աշխատել, բայց էլի միլիարդներ են գալիս։ Նեխած բանկային սիստեմը ժողովրդին տարավ վերացման։ Մարդիկ երազում են փող, որպեսզի փրկվեն։ Ինձ համար այսօր ամենակարևորը հետևյալն է՝ ուղեղային կենտրոնի ստեղծումը։ Այսօր ժողովրդի մեծամասնությունն ընտրեց անձի, բայց մենք անձերով պետություն չենք կարող պահել։ Հավատարմությունը չէ հարցը, գաղափարի մոտեցումն է խնդիրը։30 տարի մեր ինտելեկտուալներին ջնջեցին ու վերացրեցին, բոլորը կախված էին շուկաների տերերից։

-Կարծում եք՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո երկրում իրավիճակը կկայունանա՞։

-Ուժ չկա, որի հետ դրսի ուժերը նստեն հաշվի։ Միայն խորհրդարանում ու կառավարությունում խոսելով չի։ Ի՞նչ ուժեր են աշխատում դրսում։ Հայաստանում  ոչ մի բանն այլևս արժեք չունի։ Աշխարհը ֆինանսական կոլափսի առաջ է։ Չե՞ք տեսնում, նույնիսկ զարգացած երկրներում պանդեմիայի դեմ չեն կարողանում պայքարել։ Այս ամենի դեմ պայքարելու համար միայն մի ճանապարհ կա՝ մարդկային գաղափարը, որի արժեքը կապված չէ գումարի հետ։ Եվրոպան կտա  վիրտուալ փողերը, որ կախվածությունը շարունակվի, ուրիշ մեթոդ գոյություն չունի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում