Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է նոր կորոնավիրուսի 386 195 դեպք, ապաքինվել է ևս 361 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 363 318:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 538 անձ: