Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Եվրաինտեգրացման այլընտրանքը նոր պատերազմն է, ԵՄ-ն 2․6 միլիարդը փակ աչքերով չի տալիս

Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանը Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ամենալայնածավալ աջակցությունը ստացած երկիրն է՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Եվրամիությունը առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն այլ աղբյուրներով կավելացնի 1 միլիարդով՝ ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո։ Ներդրումային փաթեթի ծավալով Հայաստանը առաջ է անցնում Ուկրաինայից՝ 1,94 մլրդ և Մոլդովայից՝ 1,63 մլրդ եվրո փաթեթով։ Ամենաքիչ աջակցությունը կտրվի Ադրբեջանին՝ 140 մլն եվրո։ Ֆինանսական օժանդակության նպատակը համատեղ մշակված ներդրումային և տնտեսական նախագծերի իրականացումն է:

Մոտ ապագայում Եվրամիությունը նաև 9-10 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց՝ ասել է հանձնակատարը։ Բացի այդ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում։ Օլիվեր Վարհեին այս մասին խոսել էր Բաքվում, վերահաստատել նաև Երևանում։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ սա ուղերձ  է և ապացույց, որ Եվրամիությունը, արևմուտքն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը․<Այդ մասին բազմիցս ուղերձներ եղել են։ Եղել են դեսպանների այցելությունները Սյունիք, եղել է Միացյալ Նահանգների դեսպանի այցելությունը, Սև լիճ այցելություն ռազմական կցորդների կողմից։ Մեր թերահավատ ժողովուրդը ուզում էր անպայման տեսնել նյութական ու շոշափելի ապացույց, ահա եկավ նաև այդ ապացույցը։ Կարևոր է ոչ թե գումարը, այլ հատկապես կարևոր է այն միջոցների ու նպատակների ցուցակը, որոնք նշված են այդ դրամաշնորհի մեջ։ Դա Սյունիքի պաշտպանվածությունն է, Հյուսիս-Հարավ ճանապարհը։ Եթե  միայն այդ երկու կետերը վերցնենք, ապա հասկանալի է, թե որն է աշխարհաքաղաքական իմաստը։ Հայաստանը դառնում է արևմտյան մեծ նախագծի առանցքային մասը>,-<Առաջին լրատվական>-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ միանվագ այսպիսի աջակցություն ընտրություններից երկու շաբաթ անց, իհարկե  քաղաքական ուղերձ, որը պետք է ընկալվի․<Սխալ կլինի չտեսնել դրա կապը արտախորհրդարանական մի քիչ  տարօրինակ թվացող ձևաչափի հետ, որովհետև դրանով ապահովում է երկրում   ժողովրդավարական գործընթացը, որն ընդհատվեց ընտրություններով։Ընտրություններում փաստորեն կառուցողական ընդդիմություն չձևավորվեց, ձևավորվեց կոշտ հակապետական և ռուսամետ մի դաշտ, որը մտավ խորհրդարան ու դրանով կառավարությունը կորցրեց ճկունություն, որն անհրաժեշտ է արտաքին քաղաքականության մեջ։ Ահա թե ինչին է աջակցում Եվրամիությունն ու արևմուտքը։Եթե շատ կարճ՝ Հայաստանը դառնում է  արևմտյան քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մաս և մեր թեզն առ այն, որ Հայաստանը Եվրոպա է, ստանում է ոչ միայն վերացական, խորհրդանշական, այլ շատ շոշափելի ու ուղիղ իմաստ>։

Խոսելով Հայաստանի անելիքների մասին, մեր զրուցակիցն ասց․<Արևմուտքը միայն չէ և այլևս գումարները չեն տրվում առանց վերահսկողության։Մենք ուշադրություն դարձրեցինք, թե ովքեր են կապալարուները, այնտեղ կորեական, իրանական ընկերություններ կան։ Վերահսկողությունը ապահովում է Եվրամիության հատուկ խումբը։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանին տրված է հնարավորություն, բայց այդ հնարավորությունը փակ աչքերով չի տրված։ Լինելու է վերահսկողություն, որպեսզի հակաժողովրդավարական ուժերը չփորձեն ևս մեկ անգամ հասնել ռևանշի։ Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ և եվրաինտեգրացման այլընտրանքը նոր պատերազմն է, եթե մենք մնանք ռուս-թուրքական դաշինքի կազմում>։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում