Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Առանց կառավարության հետ համագործակցելու այդ ծրագիրը դժվար կլինի կյանքի կոչել․ ինչու Ռուբեն Վարդանյանը չի հանդիպում Փաշինյանի հետ

Գործարար Ռուբեն Վարդանյանը 3 մլրդ դոլարանոց Հայաստանի զարգացման հիմնադրամ է առաջարկում ստեղծել և ներկայացնում է Հայաստանի զարգացման 12 քայլ, այն է՝ համաձայնության գալ Հայաստանի զարգացման սոցիալ-տնտեսական մոդելի շուրջ, ակտիվ ներգրավել երիտասարդներին (25-35+) երկրի կյանքում, քանի որ Հայաստանի ապագան նրանցն է, վերանայել կանանց դերը մեր հասարակության մեջ և հնարավորություն տալ նրանց ակտիվ մասնակցել հասարակական կյանքին, նաև ստեղծել 250 մլն դոլարանոց հիմնադրամ՝ աջակցելու և զարգացնելու հայոց լեզուն և Հայաստանի մշակութային ու հոգևոր ժառանգությունը, բարեփոխել կրթության և առողջապահության ամբողջ համակարգը և այլն:

Մինչ Նիկոլ Փաշինյանն այս օրերին տարբեր ներղրողների հետ է հանդիպում, Ռուբեն Վարդանյանը իր առաջարկների իրականացումը կարծես թե կառավարությունից անկախ է պատկերացնում: Որքանո՞վ է նրա առաջարկած 12 կետն իրատեսական, և որքանով այն խոսքից գործ դառնալու հնարավորություն ունի: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ սրանով Ռուբեն Վարդանյանը նոր բան է առաջարկում. «Եթե մարդը հանդես է գալիս գաղափարով՝ ստեղծել 3 մլրդ դոլարանոց հիմնադրամ, և դրանով իր նպաստը բերել Հայաստանի զարգացմանը, կարծում եմ՝ դրա մեջ միայն գովելի բան կա: Սա եթե ընդհանուր ենք նայում, մնացածը պարզ կլինի դետալները տեսնելուց հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մեհրաբյանը:

Իսկ թե ինչու ՀՀ կառավարության հետ չեն քննարկում, չկա փոխգործակցություն, Մեհրաբյանի համար հասկանալի չի. «Եթե առաջարկ է արվում Հայաստանի զարգացման վերաբերյալ և խոսքը ահռելի դրամագլխով հիմնադրամի մասին է, ես չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը որևէ խոչընդոտ ունի Հայաստանի իշխանության հետ հանդիպելու: Թեկուզ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք տեսանք բազմաթիվ գործարարների հետ ՀՀ վարչապետը հանդիպում է, և չեմ կարծում, Ռուբեն Վարդանյանի կողմից ցանկության դեպքում որևէ խոչընդոտ այդ առումով կարող է լինել: Ես չգիտեմ՝ ցանկություն կա, թե չկա: Բայց կարծում եմ, որ նման մասշտաբի ծրագրով հանդես գալով, իհարկե, այլ կերպ քան համագործակցաբար Հայաստանի կառավարության հետ, դժվար կլինի այդ ծրագիրը կյանքի կոչել: Այո՜, լավ ծրագիր է, և չեմ կարծում, որ նման ծրագրի հաջողության պարագայում որևէ բանական իշխանություն դրան դեմ կլինի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այս տարի «Ավրորա» մրցանակաբաշխությունը Վենետիկում են կազմակերպում, մինչդեռ շատերը նշում են, որ հիմա, երբ Հայաստանը պատերազմից հետո այսքան խոցելի է, ճիշտ կլիներ Սյունիքում անցկացնել նման միջոցառումները, Մեհրաբյանը նշեց, որ Ավրորա նախաձեռնությունը ունի կազմ կոմիտե, որն էլ որոշում է, թե որտեղ ինչ պետք է անի:

« Եթե կազմակերպիչներին այդպես ավելի նպատակահարմար է թվացել, ապա ինչպես ասում են՝ կանաչ ճանապարհ, ոչ մեկն իրավունք չունի որևէ  առարկությամբ հանդես գալ: Ի վերջո, այդ փայլուն նախաձեռնությունը կապված է Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ: Որևէ խնդիր չեմ տեսնում, որ մի անգամ էլ այլ վայրում, ասենք, Վենետիկում այդ մրցանակաբաշխությունը կատարվի: Ես հասկանում եմ՝ մարդիկ ինչի վրա են հիմնվում նման քննադատությամբ հանդես գալով, բայց ես չեմ կարծում, թե դա ճիշտ է: Այս ամեն ինչի հիմնավորումներով, պարզաբանումներով ինքը՝ Ռուբեն Վարդանյանը չեմ կարծում թե խոչընդոտ ունի Հայաստանի հանրության հետ հաղորդակցվելու համար»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում