Sunday, 26 03 2023
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Վլադիմիր Պուտին. Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին
Հայաստանը հանգիստ կարող է ունենալ իր սեփական ռազմական արբանյակները
Պետք է դուրս գալ պատրանքներից. Բաքուն դրել է ոչ միայն Արցախի հարց
20:45
Դոնալդ Թրամփ. Բայդենի ռեժիմը, որը զինում է իրավապահներին քաղաքական հակառակորդի դեմ, Ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուից է
20:30
Հենրի Քիսինջեր – Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը
Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը
20:15
Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզում ջրամբարի հակառակորդների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման
Թուրքիան դրական է տրամադրված Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին

Դուք լսե՞լ եք գեթ մեկ քննադատական խոսք ՀՅԴ-ից այդ դավաճան պետության կամ կառույցի հանդեպ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

 -ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան՝ «Հայաստանը չեք կարող գնել» կարգախոսի ներքո ընդդեմ ԵՄ ներկայացուցչի Հայաստան այցի ինչպե՞ս եք գնահատում։

-ՀՅԴ-ն դաշինքի մեջ է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը ձեռք գցած սեփականատերերի հետ, ովքեր ժամանակին 130 միլիոնով գնել են 2-3 միլիարդ արժողությամբ հանքը։ Ու այդ գործարքի հենց հաջորդ տարում գնորդները միայն 120 միլիոնի շահույթ են ստացել, էլ չեմ խոսում հաջորդող տարիների մասին, երբ այդ շահույթը պղնձի գների հետ մեկտեղ անընդհատ աճել է։ Իսկ պետությանը դրանից չնչին գումարներ է ստացել հարկերի տեսքով։ Այն ժամանակ դրա դեմ բողոքում էին  Ժառանգությունը, ՀԺԿ-ն, սակայն ոչ երբեք ՀՅԴ-ն, որը հենց այդ ապօրինի օտարումը իրականացնող կառավարության մաս էր կազմում։ Փաստորեն դա Հայաստանը գնել չէր նշանակում։ Նույնը, “Գույք պարտքի դիմաց”-ի դեպքում, երբ 100 միլիոն դոլար պարտքի դիմաց իրենց այսօրվա դաշինքի ղեկավարը, ով այն ժամանակ ՀՀ նախագահի աթոռը բռնազավթած անձ էր, Հայաստանի առանցքային ռազմարդյունաբերական ձեռնարկություններն ու գիտահետազոտական ինստիտուտները, Սևան-Հրազդան կասկադն ու Հրազդան ՋԵԿ-ը տվեցին Ռուսաստանին, դրանց արժեքւ տասնապատիկ ցածր գնով, կրկին բողոքողները շատերն էին, բայց ոչ ՀՅԴ-ն ու իր երիտթևը։ Իսկ այժմ, երբ Եվրամիությունը Հայաստանի ռազմական բյուջեի չափ անհատույց տարեկան աժանդակություն է պատրաստվում տալ մեր երկրին 5 տարի շարունակ, դա իրենք համարում են «Հայաստանը գնել», ինչը չի կարելի թույլ տալ։  դա ի դեպ, այն դեպքում, երբ նույն այդ դաշինքի չորրորդ համար Աննա Գրիգորյանը ի լուր աշխարհի ահազանգում է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հաշվապահության ստուգումները, որն իրականացնում է ԱԱԾ-ն, ու որի համար առգրավվել են համակարգիչներ, կամ որի արդյունքում ԱԱԾ զինված համազգեստով մարդիկ են հայտնվել կոմբինատի տարածքում՝ բերելու է նրան, որ ոչ մի ներդրող Հայաստան էլ չի գա։ Հիմա թող կողմնորոշվեն՝ եթե Հայաստանին օգնություն տալը, էլ ուր մնաց՝ շահույթ հետապնդող ներդրում անելը, ըստ իրենց, դա «Հայաստանը գնել» է նշանակում, ապա էլ ինչու են այդքան անհանգիստ, որ պղնձամոլիբդենայինում ստուգումների հետևանքով այլևս ներդրողներ չեն գան Հայաստան։ Լավ չի՞, որ «Հայաստանը գնելու» վտանգ էլ չի լինի։

 Ստացվում է՝ ՀՅԴն դե՞մ է ԵՄի կողմից Հայաստանի տրամադրվող 2,6 միլիարդ աջակցությանը։

-ՀՅԴ-ն զբաղված է սովորական պոպուլիզմով։ Ու քանի որ ես քաջատեղյակ եմ, թե ինչ կոշտ ուղղահայաց է գործում այդ կուսակցության ներսում, վստահ եմ, որ նրանց երիտթևը այդ ակցիայում հնչեցրած ցանկացած կարգաոխս և պաստառ համաձայնեցրել էր այդ կուսակցության ամենաբարձր ղեկավարության մակարդակով, ուստի երեկվա ակցիայից կարելի է եզրակացնել, որ սա ՀՅԴ-ի պաշտոնական դիրքորոշումն է։ Փաստորեն, այս կուսակցությունը դեմ է ցանկացած ծրագրի, որը կարող է ոտքի կանգնեցնել Հայաստանը և ապահովել մեր երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացումը, Ռուսաստանից կախվածության նվազմանը, տխրում է և դեմ է արտահայտվում ցանկացած իրողության, որով ուրախանում է հայ ժողովուրդը։ ՀՅԴ-ի երեկվա ակցիան ուղղված էր Հայաստան Եվրամիություն հարաբերությունների նշմարվող սերտացման դեմ։ Այս կուսակցությունը արդեն անթաքույց անցել է հակապետական գործունեության։

-Պարոն Խուրշուդյան, ՀՅԴ-ն հարց է բարձրացնում, թե ուր էին արևմտյան երկրները պատերազմի ժամանակ։ Մենք չենք տեսել, որ նրանք երբևէ հարց բարձրացնեն, թե ուր էր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Իհարկե, բոլորս էլ կուզեինք, որ Եվրամիությունը ավելի կոշտ արտահայտվեր 44-օրյա պատերազմի ժամանակ ի օգուտ Հայաստանի։ Սակայն պետք է ընդունենք, որ այդ պատերազմի ժամանակ ԵՄ-ը ամեն դեպքում արտահայտվել է պատերազմի դադարեցման օգտին և այդ կառույցին մեղսակից համարել հայկական զոհերի համար, առնվազն տարօրինակ է։ Մանավանդ որ աշխարհում միակ երկիրը, որը պատերազմի ընթացքում անթաքույց առաջ էր մղում հայկական շահերը, քաղաքական առումով պաշտպանում մեզ՝ դա ԵՄ քաղաքական լոկոմոտիվ Ֆրանսիան էր։ Սակայն մենք ռազմական դաշինքի մեջ ենք Ռուսաստանի, այլ ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի հետ։ Այսինքն՝ ռազմական պաշտպանություն Հայաստանին կարող էր և պարտավոր  էր իրականացնել Ռուսաստանը։ Նաև ՀԱՊԿ-ը, որպես ռազմական կառույց։ Սակայն դուք լսե՞լ եք գեթ մեկ քննադատական խոսք ՀՅԴ-ից այդ դավաճան պետության կամ կառույցի հանդեպ։ Անգամ այժմ, երբ Ադրբեջանը տասնյակ քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածքներ է զավթել Հայաստանից՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն միջամտում, ասելով, որ դա ընդամենը սահամային վեճ է։

Որքանո՞վ սա կարող է հենց հրահրված լինել ՌԴի կողմից։

-Իհարկե, չի կարելի դա բացառել։ Թեև Կրեմլին հավատարմության այս ցուցադրությունը կարող էր և սեփական նախաձեռնությամբ լինել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում