Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից. Շառլ Միշելը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից հանդես է գալիս Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հռետորաբանությամբ:

Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Շառլ Միշելը պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, որ Ադրբեջանի նախագահը մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից տեսնում ենք Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հայտարարություններ, արդյոք հակասություններ չե՞ն տեսնում այստեղ, և ի՞նչ անելիք ունի Եվրոպան, Միշելը շեշտեց, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որպեսզի հնարավոր լինի անդրադառնալ բոլոր բաղադրիչներին և տարրերին, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ: «Ես վաղը նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, և ես կփորձեմ տեսնել, թե ինչ կառուցողական և դրական դեր կարող է խաղալ Եվրոպական Միությունը՝ սատարելու Մինսկի խմբին և նաև մեր փորձառությունը ի սպաս դնելու: ԵՄ պատմությունը նույնպես հիմնված է նախկին հակամարտությունների հաղթահարման վրա: Բայց այդ նախկին հակամարտությունների հաղթահարումից հետո շատ լուրջ առաջընթաց եղավ ԵՄ մակարդակով: Մենք հաջողեցինք: Սկզբում դա հեշտ չէր, մենք կարողացանք քայլ առ քայլ առաջընթաց արձանագրել՝ կառուցելու համար այս եզակի քաղաքական ծրագիրը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա»,- մանրամասնեց Միշելը:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության խթանմանը նա, մասնավորապես, խոսեց տրանսպորտային սեկտորի խնդիրների մասին: «Ես գիտեմ, որ կան երկաթգիծը ներառող ծրագրեր: Սա կարող է լինել մեկ հնարավոր հատված, որի շուրջ կարող է երկխոսություն ծավալել: Ես չեմ թերագնահատում դժվարությունները, ես գիտակցում եմ, որոնք են խոչընդոտները և դժվարությունները, սակայն քաղաքական կամքի առկայությունը այստեղ կարևոր է: Սա չի նշանակում, որ մեկ օրվա մեջ հնարավոր է ամեն հարց լուծել, սա ժամանակ կպահանջի, դժվարություններ կլինեն, սակայն առաջինը փորձելն է ավելի լավ փոխհամագործակցային մթնոլորտ ձևավորել, փորձել հասկանալ, որոնք են տարամետ կարծիքները, փաստարկները և փորձել գտնել որոշակի հնարավոր լուծումներ»,- մանրամասնեց Շառլ Միշելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում